Սահմանված ժամկետում հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են թվով 78 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ: Ինչպես հայտնում է ԿԸՀ-ն, հանրաքվեի 3 ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են դիմումներ` թվով 3 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, դեկտեմբերի 6-ի հանրաքվեում ընտրողների 63,35%-ը կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումների, դեմ է քվեարկել` 32,35%-ը: Մինչդեռ ընդդիմությունը կարծում է, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են: Դեկտեմբերի 11-ին Երևանում հանրահավաք կանցկացվի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: