Զարմանալի չէ, որ
լեռնային-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մինսկի սկզբունքների հեթիաթային
վերածումը խաղաղության ճանապարհային քարտեզի այդպես էլ տեղի չունեցավ և ղարաբաղյան
հակամարտությունը շարունակում է մնալ ամենավտանգավորն իր լարվածության առումով:
Այսօր Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարի ընթացքում նման հայտարարությամբ է
հանդես եկել LINKS բրիտանական ոչ
կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամմութը:
Նա ընդգծել է, որ
Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ճանապարհին
ղարաբաղյան հակամարտությունից բացի, պրոբլեմ է նաև փակուղում գտնվող
հայ-թուրքական, ինչպես նաև 2008 թվականի պատերազմից հետո առաջացած` ռուս-վրացական
հարաբերությունները: Նա նշել է, որ այդ պրոբլեմների առանձին-առանձին լուծումը,
չնայած յուրաքանչյուրի յուրահատկությանը, ծայր աստռիճան բարդ է, գուցե և անհնար:
«Լեռնային-ղարաբաղյան
հակամարտությունն իրական վտանգ է ներկայացնում խաղաղության հաստատմանը տարածաշրջանում
և Եվրոպայում: Մեզ հաճախ ասում են, որ հակամարտության կարգավորումը կախված է
կողմերից, քաղաքական կամքի առկայությունից: Այնուամենայնիվ, եթե այդ քաղաքական
կամքը վերջին 20 տարիներին իրեն չարդարացրեց, ապա պարզ չէ, թե որտեղից կարող է այն
առաջանալ առաջիկա 20 ամիսներին: Միջազգային հանրության կողմիեց անհրաժեշտ է ավելի
ակտիվ մոտեցում»,-ասել է նա: Սամմութը հիշեցրել է, որ իր վերջերս տարածաշրջան
կատարած իր այցի ընթացքում ԵԱՀԿ շվեյցարացի նախագահը խոսել էր «Հայաստանի և
Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման մասին», նշելով խաղաղ կարգավորման բանակցային
գործընթացի նոր գործընթացի մեկնարկը: Ըստ վերլուծաբանի, եթե կողմերի «քաղաքական
կամքը» չի պատրաստվում «ընկնել երկնքից», ապա միջազգային հանրությունը պետք է օգնի
այն ստեղծել, այդ թվում նաև երկար սպասված Մինսկի կոնֆերանսի ներկայիս ձևաչափով: