Արմինֆո.Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այդ մասին մայիսի 20-ին հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ այցը տեղի կունենա մայիսի 25-27-ը։ "Նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ շեշտը դնելով Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում, Սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա: Քննարկվելու են նաև արդի պայմաններում առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման հեռանկարները",- հաղորդել է Զախարովան, հավելելով, որ նախարարները կքննարկեն նաև կողմերի միջև բարձր և բարձրագույն մակարդակների շփումները: