Արմինֆո. Idram&IDBank հավելվածը կրկին թարմացվել է․ այս անգամ էլ նորությունը կհեշտացնի հաճախորդների առօրյան: Ինչպես յուրաքանչյուր նորության, այնպես էլ այս թարմացման հիմքում օգտատերերին լավագույն ծառայությունները մատուցելու գաղափարն է։
Վերջին թարմացմամբ (iOS – 4.0.97 և Android – 3.7.98) կարելի է թե՛ հետաձգել Rocket Line վարկերի վճարումը, թե՛ միավորել մի քանի Rocket Line վարկ մեկում։
Վճարման հետաձգումը իրենից ենթադրում է ընտրված վարկի մնացորդային պարտքի չափով նոր Rocket Line վարկի տրամադրում և ընտրված վարկի ավտոմատ մարում։ Նոր վարկը նույնպես պատկերվում է հավելվածի Բանկինգի Rocket Line վարկեր բաժնում՝ Rocket Line (վճարումը հետաձգված) անվանմամբ։
Ինչպե՞ս հետաձգել վարկը՝
Դե, իսկ Rocket Line-ի միավորումը իրենից ենթադրում է ընտրված վարկերի մնացորդային պարտքի չափով նոր Rocket Line վարկի տրամադրում և ընտրված վարկերի ավտոմատ մարում։ Նոր վարկը կրկին կպատկերվի հավելվածի Բանկինգ բաժնի Rocket Line վարկեր բաժնում՝ Rocket Line (միավորված) անվանմամբ։
Իսկ ինչպե՞ս միավորել վարկերը՝
Հիշեցնենք, որ Ձեր Rocket Line սահմանաչափով կարող եք վճարել ավելի քան 23․500 վաճառակետերում, այսինքն՝ ամենուր, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, իսկ Rocket Line 0%-ով վճարելու հնարավորությամբ վաճառակետերի թիվը վաղուց գերազանցում է 10․000-ը։