Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կանադայի արդեն նախկին արտգործնախարար Մելանի Ջոլիին՝ հայ-կանադական հարաբերությունների ամրապնդման համար, ինչպես նաև շնորհավորել նրան Կանադայի արդյունաբերության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Բարեկամությունն ու անձնական նվիրվածությունը կարող են կարեւոր շարժիչ ուժ դառնալ երկկողմ գործընկերության զարգացման գործում, եւ ակնհայտ է, որ այդպես է եղել Հայաստանի եւ Կանադայի միջեւ վերջին մի քանի տարիների ընթացքում:
Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Մելանի Ջոլիին՝ մեր երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու և առավել կարևորելու համար: Մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ Կանադայի արդյունաբերության նախարարի նոր պաշտոնում», - գրել է նա X սոցցանցում: