Արմինֆո. Մայիսի 17-21-ը Հայաստան կայցելի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնների, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը՝ ուկրաինացի պատվիրակ Սերգեյ Վլասենկոյի գլխավորությամբ:
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի կարգադրության համաձայն, պատվիրակությանը կդիմավորի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: