Արմինֆո.Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան մշակվում է։ Այդ մասին մայիսի 15-ին ճեպազրույցի ժամանակ հաղորդել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
"Լավրովի այցը մշակվում է, և երբ մանրամասներ լինեն, մենք ձեզ հետ անպայման կկիսվենք", - ասել Է Զախարովան:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հաղորդել էր, որ նախապատրաստվում է Լավրովի այցը Երևան՝ այս տարվա մայիսին: Որոշակի ամսաթիվը նա խոստացել էր հաղորդել ավելի ուշ։