Արմինֆո. ԱՄՆ Էներգետիկայի նախարարության միջուկային զենքի մաքսանենգության հայտնաբերման եւ զսպման վարչությունը (NSDD) Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) կնվիրի տրանսպորտային միջոցներ, շարժական ռադիոկայաններ, ջերմային տեսախցիկներ եւ պլանշետներ: Այդ գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության մայիսի 8-ի հերթական նիստում։
Ինչպես ասվում է փաստաթղթի պարզաբանման մեջ, նախագծով նախատեսված գույքը կփոխանցվի Ազգային անվտանգության ծառայությանը՝ սահմանապահ զորքերի կողմից իրենց առջև դրված խնդիրներն առավել արդյունավետ լուծելու նպատակով: