Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, նախատեսված է Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ ։ Նախատեսված են նաև բարձր մակարդակի այլ հանդիպումներ և քննարկումներ: