Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը այցելել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ):
Դեսպանը հանդիպել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հետ, ում հետ քննարկել են Հայաստանի և Ղազախստանի ԿԸՀ-ների միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Իմանբաեւը Հայաստանի ԿԸՀ-ին փոխանցել է Ղազախստանի ԿԸՀ նախագահի հրավերը' մասնակցելու հոկտեմբերի 6-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) շուրջ հանրաքվեին: