Արմինֆո. ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին: Այդ մասին հաղուդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կայացած զրույցի ընթացքում քննարկվել են ռուս - հայկական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները: Գալուզինը հաջողություն է մաղթել Արսենյանին Մոսկվայում իր առաքելության իրականացման գործում: Միաժամանակ, ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հավատարմագրերի պատճենի հանձնումից հետո իր խոսքում Արսենյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը ՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների: Նա հույս է հայտնել, որ իր առաքելության իրականացման ընթացքում դեսպանությունը կշարունակի վայելել ռուսական իշխանությունների բարեհաճությունն ու աջակցությունը:
Գուրգեն Արսենյանը և Միխայիլ Գալուզինը քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք առաջնահերթ հարցեր, քննարկվել են նաև առաջիկա բարձր մակարդակի փոխայցելությունները: