Արմինֆո. Ութ ամսվա մշակումից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է։ Այդ մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում։
"Այժմ փաստաթուղթը թվայնացվում է և ենթադրում է մշտական փոփոխություններ և սրբագրումներ։ Սակայն այն արդեն անցել է համեմատությունների եւ բացերի լրացման բազմաթիվ փուլեր", - հավելել են քաղաքապետարանում։
Նշենք, որ 2023 թվականի նոյեմբերին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակման մեկնարկի մասին: Մամուլի ծառայության հաղորդագրությունում այն ժամանակ նշվում էր, որ գործող գլխավոր հատակագիծը հին է և չի համապատասխանում առկա պահանջներին։ Մայրաքաղաքի նախորդ գլխավոր հատակագիծը նախատեսված էր 2005-2020 թվականների համար, հետևաբար, մայրաքաղաքն արդեն 4 տարի զարգանում է կամայականորեն։