Արմինֆո. Այսօր մամուլում տեղեկություն է տարածվել, իբր հունվարի 1-ից 25-ը հանրապետությունում երթևեկության կանոնների խախտման համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 515 430 արձանագրություն։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«Նշենք, որ 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ հունվարի 1-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 7 ամսում», - ընդգծել է ՆԳՆ մամուլի քարտուղարը։