Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դիկոտինյին արձագանքել է Twitter-ի (X) այն հրապարակմանը, որ Հայաստանը դարձել է հնդկական զենքի խոշորագույն գնորդը:
"Հնդկաստան, Ֆրանսիա. հարկ է նշել, որ հենց ժողովրդավարական երկրներն են արձագանքում Հայաստանի կոչին", - գրել է նա X-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ հնդկական IADN լրատվական գործակալությունը հայղորդել էր, որ Հայաստանը դարձել է զենքի խոշորագույն գնորդը Հնդկաստանում: Պարբերականը հավելել է, որ Հայաստանի կողմից Հնդկաստանից զենքի գնումների ընդհանուր ծավալը 2024-2025 ֆինանսական տարում հասել է 600 միլիոն դոլարի։
Հայաստանը զենքի շուրջ մի քանի պայմանագիր է կնքել նաեւ Ֆրանսիայի հետ ։