Արմինֆո. Հայաստանի նախկին օմբուդսմեն, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը միջազգային լրագրողներին ներկայացրել է Արցախում ու Հայաստանի սահմանային բնակավայրերում ադրբեջանական հանցավոր արարքների ապացույցները, հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը:
"Թաթոյան" հիմնադրամի հաղորդագրության համաձայն, Արման Թաթոյանն ընգծել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կոպտորեն խախտում են Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքները, որի հետևանքով սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչները զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից:
Նախկին օմմմբուդսմենը հայտարարել է, որ այս ամենը տեղի է ունենում ադրբեջանական իշխանության ուղիղ հովանավորությամբ, եւ քանի դեռ չկա պատժելիություն, Ադրբեջանը շարունակելու է իր այս քաղաքականությունը` դրանով շարունակաբար խաթարելով Հայաստանում անվտանգությունը և մարդու իրավունքները: