Արմինֆո. Հայաստանում իշխանամետ "ֆույսբուքյան հանրության" համար այսուհետեւ անվտանգ չի լինի "վրաերթի ենթարկել" իրենց հայացքները չկիսող լրագրողներին՝ սոցցանցերում զետեղելով "գրչի աշխատողների" արժանապատվությունը նվաստացնող իրենց "կացնային գրառումները", իսկ, ըստ էության, բացահայտ հայհոյանքը։
Հայաստանի նորագույն լրագրության պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է իր աշխատանքը կատարող լրագրողի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող դատավճիռների նախադեպ: Այսպես, մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհարմար հարց տալուց հետո, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին Facebook-ում "Փաշինյանին պաշտող" մի կին իրեն թույլ է տվել բացահայտ "հայհոյանք", և մեկ տարի տևած դատաքննությունից հետո ստացել է դատարանի որոշում, որը նրան պարտավորեցրել է ներողություն խնդրել և 70 հազար դրամ տուգանք վճարել լրագրողին հասցված բարոյական վնասի համար: Այդ նույն նախադեպը տեղի է ունեցել նաև մեկ այլ թղթակցի՝ Անի Գևորգյանի հետ։ Դատարանի որոշումը ստիպել է դատարանին ներկայացված տեղեկանքով ոմն «հոգեկան հիվանդի» վճարել արդեն 400 հազար դրամ՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորությամբ:
Այսօր լրագրողների և նրանց փաստաբանների հետ կայացած մամուլի ասուլիսում կարևորվել է այս նախադեպը և այն, որ դատարանները միշտ չէ, որ կանգնում են իշխանամետ ակտիվիստների կողքին: Սակայն, միաժամանակ, նշվել է, որ, ի տարբերություն դատական իշխանության, գործադիրը՝ ի դեմս ոստիկանության և դատախազության, ոչ մի պարագայում, անգամ լրագրողներին ծեծի ենթարկելու դեպքում, որևէ միջոց չի ձեռնարկում, եթե գործը վերաբերում է ոչ իշխանական լրագրողական կորպուսին: Իսկ երբ խոսքը գնում է իշխանամետ ԶԼՄ-ների հասցեին "վրաերթերի" մասին, իրավապահներն անմիջապես արձագանքում են, ձեռնարկում առավել օպերատիվ և կոշտ միջոցներ ՝ ընդհուպ մինչև ազատազրկում։
Եվ, այնուամենայնիվ, ինչպես կարծում են լրագրողուհիները, սառույցը շարժվել է ։ Փաստաբանների սեղանին ևս մի քանի նման գործ կա, և չի բացառվում, որ սոցցանցերի խուլիգանները իրենց բանավոր կամայակության համար պատիժ կրեն դատական ատյաններից, մինչդեռ, Փաշինյանի ռեժիմի իրավապահներից նման բան ակնկալել պետք չէ։