Arminfo.info



 Ուրբաթ, 24 Մայիսի 2024 17:58
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը հրաժարվել է 2027 թվին ընդունել ԱՊՀ խաղերը

Հայաստանը հրաժարվել է 2027 թվին ընդունել ԱՊՀ խաղերը

Արմինֆո.ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում այսօր մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

 

ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, համաժողովին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Մորոզովը, Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Դորոխովիչը, Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարարի տեղակալ Այբեկ Աբդիմոմունովը, ԱՊՀ մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով խորհրդական Ալեքսանդր Դուբկովսկին, Տաջիկստանի սպորտի և երիտասարդության հարցերի կոմիտեի փոխնախագահ Պարվիզ Օբիրզոդան, Ղազախստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի փոխնախագահ Ազամատ Իմաշևը, Ուզբեկստանի, Թուրքմենստանի սպորտի ոլորտը համակարգող կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

 

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկայացրել է սպորտի ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը:

 

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ՀՀ պետական ​​քաղաքականությունն իրականացվում է մանկապատանեկան, երիտասարդական և մասսայական սպորտի, մեծահասակների սպորտի, հաշմանդամություն ունեցող անձանց սպորտի նպատակային զարգացմամբ և բարձր արդյունքների համար ֆինանսական խրախուսմամբ։ Ուշադրություն է դարձվում նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին։ Մշակվել է ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2024-2030 թվականների ռազմավարությունը»,- ասել է Կարեն Գիլոյանն ու ընդգծել՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը մեր երկրում ուղղված է բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի հաստատմանը, առողջության խթանմանն ու տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների՝ տարատեսակ մրցումներին ներգրավվածության բարձրացմանը։

 

Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերանորոգվում են գործող մանկապատանեկան մարզադպրոցները, կառուցվում են նոր մարզական հաստատություններ՝ իրենց ենթակառուցվածքներով։ Ուշադրություն է դարձվում մանկապատանեկան սպորտի զարգացմանը՝ մարզական ռեզերվ պատրաստելու, ազգային հավաքականները համալրելու և նոր սերնդի ֆիզիկական պատրաստվածությունն ապահովելու համար։

 

«ՀՀ ներկայացուցիչները մասնակցում են ամառային, ձմեռային և պատանեկան օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, Համաշխարհային ունիվերսիադային և ԱՊՀ երկրների խաղերին, ինչպես նաև տարբեր մարզաձևերից կազմակերպվող այլ միջազգային մրցումների՝ նպաստելով տարբեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու ներկայացրել ՀՀ-ում իրականացվող խոշոր մարզական միջոցառումները։

 

Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է՝ մեր երկրում պարբերաբար անցկացվում են նաև մասսայական սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ վազքի, հեծանվավազքի, լողի և սեղանի թենիսի մասսայական մրցումներ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» խորագրով:

 

ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհուրդը Հայաստանին առաջարկել է 2027 թվականին ընդունել ԱՊՀ խաղերը, սակայն ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ 2027 թվականին Հայաստանում արդեն իսկ մի շարք խոշոր մարզական միջոցառումներ են նախատեսված: Մասնավորապես՝ արդեն հաստատվել է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի մշակութային և մարզական խաղերը հյուրընկալելու ՀՀ հայտը։ 2027 թվականին նախատեսվում են նաև սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, ծանրամարտի աշխարհի առաջնությունը և Համահայկական խաղերը: ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029 թվականի խաղերն ընդունելու հնարավորությունը:

 

Անդրադառնալով առաջիկա տարիներին սպասվող սպորտային իրադարձություններին՝ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ 2025 թվականին նախատեսվում է Երևանում անցկացնել կարատեի Եվրոպայի առաջնությունը, վոլեյբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, բասկետբոլի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը: 2026 թվականին ծրագրավորված են հրաձգության Եվրոպայի առաջնությունը, սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը, դարձյալ սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը և մի շարք այլ միջոցառումներ:

 

Համաժողովի ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարությանն է փոխանցվել ԱՊՀ սպորտային մայրաքաղաքի հավաստման սերտիֆիկատը: Այն ստացել է Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը:

 

Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները կծանոթանան նաև Գյումրու մարզական ենթակառուցվածքներին, կունենան մի շարք այլ հանդիպումներ:

 

Գյումրին ունեցել է փառահեղ մարզական ավանդույթներ, որոնք շարունակվում են

ԶԼՄ-ների հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ Գյումրիի հռչակումը ԱՊՀ երկրների սպորտային մայրաքաղաք և այնտեղ ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովի անցկացումը չի ենթադրում միայն մարզական միջոցառումների կազմակերպում:

 

«Ներկայացնում ենք մեր երկիրը, մարզական նվաճումները, ստեղծված ենթակառուցվածքները, սպորտի զարգացման համար ստեղծված պայմանները: Համաժողովի անցկացումը Գյումրիում փաստում է՝ Գյումրին ոչ միայն Հայաստանի սպորտային մայրաքաղաքն է, այլ նաև արդեն՝ ԱՊՀ-ի: Գյումրին ունեցել է փառահեղ մարզական ավանդույթներ, որոնք այսօր շարունակվում են»,- ասել է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում քննարկված հարցերին՝ տեղեկացնելով, որ առաջարկ է եղել անցկացնելու Սպարտակիադա՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար, որն ընդունվել է միաձայն: Այլ առաջարկներ ևս հնչել են, որոնք քննարկման փուլում են:

 

Նախարարի տեղակալը, գնահատելով ԱՊՀ երկրների հետ մարզական համագործակցության մակարդակը, նշել է, որ հայ մարզիկները պարբերաբար մասնակցություն են ունենում ԱՊՀ երկրներում կազմակերպվող միջազգային մրցաշարերին և գրանցում են բարձր արդյունքներ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Լե Figaro. Հայաստանը Ֆրանսիայից գնել է CAESAR-ի 36 նորագույն հրետանային սարքավորումԼե Figaro. Հայաստանը Ֆրանսիայից գնել է CAESAR-ի 36 նորագույն հրետանային սարքավորում
Ադրբեջանի ԱԳՆ - ն կրկին դժգոհություն է հայտնել Հայաստանի ինքնիշխան իրավունքներիցԱդրբեջանի ԱԳՆ - ն կրկին դժգոհություն է հայտնել Հայաստանի ինքնիշխան իրավունքներից
Արարատ Միրզոյանը Ալմաթիում չի մեկնի ՀԱՊԿ ԱԳՆԽԱրարատ Միրզոյանը Ալմաթիում չի մեկնի ՀԱՊԿ ԱԳՆԽ
Ամերիկացի կոնգրեսականներն առաջարկում են Հայաստանին 100 մլն դոլարի օգնություն ցուցաբերել Ամերիկացի կոնգրեսականներն առաջարկում են Հայաստանին 100 մլն դոլարի օգնություն ցուցաբերել
.ՀՅԴ-ն կասկածի տակ է դնում կուսակցության Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի ձայնագրության իսկությունը .ՀՅԴ-ն կասկածի տակ է դնում կուսակցության Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի ձայնագրության իսկությունը
Ռուսաստանի կողմից արտասահմանյան երկրներ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումն իրականացվում է ՝ հաշվի առնելով նրա պահանջմունքներըՌուսաստանի կողմից արտասահմանյան երկրներ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումն իրականացվում է ՝ հաշվի առնելով նրա պահանջմունքները
Արդյոք Հայաստանն ինքը բարձրացնում է Ադրբեջանի հետ շփումներում պահվող անձանց, այդ թվում ՝ Ռուբեն Վարդանյանի հարցը. Զախարովա Արդյոք Հայաստանն ինքը բարձրացնում է Ադրբեջանի հետ շփումներում պահվող անձանց, այդ թվում ՝ Ռուբեն Վարդանյանի հարցը. Զախարովա
Զախարովան ՝ հայ-ֆրանսիական զենքի պայմանագրի մասին. Փարիզը Հարավային Կովկասում զինված դիմակայության հերթական փուլ է հրահրումԶախարովան ՝ հայ-ֆրանսիական զենքի պայմանագրի մասին. Փարիզը Հարավային Կովկասում զինված դիմակայության հերթական փուլ է հրահրում
Քննչական կոմիտեն հայտնում է սինագոգի վրա հարձակման հետ կապված հանցագործության բացահայտման մասինՔննչական կոմիտեն հայտնում է սինագոգի վրա հարձակման հետ կապված հանցագործության բացահայտման մասին
Խնայում ենք Wildberries-ում IDBank-ի հետԽնայում ենք Wildberries-ում IDBank-ի հետ
Եթե արևմտյան պետությունների ներկայացուցիչները համարում են, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Ցանկանում եմ, որ նմանատիպ ժողովրդավարություն լինի նաև իրենց երկրներում. արքեպիսկոպոս Եթե արևմտյան պետությունների ներկայացուցիչները համարում են, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Ցանկանում եմ, որ նմանատիպ ժողովրդավարություն լինի նաև իրենց երկրներում. արքեպիսկոպոս
Ալմաթիում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը Ալմաթիում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը
"Ոսկե ծիրանը" ներկայացրել է լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիրը
.Գալստանյան ․ իշխանություններին չհաջողվեց հասնել իրենց նպատակին, շարժման ներկայացուցիչներից ոչ մեկը չնահանջեց .Գալստանյան ․ իշխանություններին չհաջողվեց հասնել իրենց նպատակին, շարժման ներկայացուցիչներից ոչ մեկը չնահանջեց
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Երևան. պաշտոնական Բաքվի արձագանքը Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը տարակուսանք է առաջացնումԵրևան. պաշտոնական Բաքվի արձագանքը Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը տարակուսանք է առաջացնում
Դիլիջանում երկրորդ անգամ կանցկացվի Դիլիջանում երկրորդ անգամ կանցկացվի "Միմինո" հայ-վրացական մշակութային-խոհարարական փառատոնը
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Հայաստանը ԱՊՀ-ն լքելու ցանկության մասին ոչ մի ազդանշան չի ուղարկել.Հայաստանը ԱՊՀ-ն լքելու ցանկության մասին ոչ մի ազդանշան չի ուղարկել.
Երեւանն ու Անկարան հայտարարում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման քաղաքական կամքի առկայության մասինԵրեւանն ու Անկարան հայտարարում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման քաղաքական կամքի առկայության մասին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն Իրանի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է արցախահայության ՝ միջազգային երաշխիքներով իրենց տները վերադառնալու իրավունքըՄեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն Իրանի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է արցախահայության ՝ միջազգային երաշխիքներով իրենց տները վերադառնալու իրավունքը
Ֆրանսիայի նախաձեռնությամբ Գորիսում երաժշտության տոն կանցկացվի Ֆրանսիայի նախաձեռնությամբ Գորիսում երաժշտության տոն կանցկացվի
.Արդարադատության նախարարության ՔԿԾ-ն միաձայն ընդունվել է Եվրոպրիս.Արդարադատության նախարարության ՔԿԾ-ն միաձայն ընդունվել է Եվրոպրիս
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
Կոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցումԿոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցում
Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ձևավորման համար. ՄԻՊԵրկխոսությունն առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ձևավորման համար. ՄԻՊ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն միանում է Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությանը«Արդշինբանկ» ՓԲԸ-ն միանում է Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությանը
Արցախցիներին հարվածելը հարված է ողջ հայությանըԱրցախցիներին հարվածելը հարված է ողջ հայությանը
Հայաստանը Ֆրանսիայից Caesar ինքնագնաց հրացաններ կգնիՀայաստանը Ֆրանսիայից Caesar ինքնագնաց հրացաններ կգնի
Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն հրապարակել է հունիսյան նիստի ընթացքում ընդունված առանձին նախադեպային որոշումներԵվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն հրապարակել է հունիսյան նիստի ընթացքում ընդունված առանձին նախադեպային որոշումներ
"Ոսկե ծիրան" - ում կցուցադրվի Մաթի Դիոպի "Դագոմեյա" վավերագրական ֆիլմը
IPI-ն դատապարտում է Երևանում բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնությունը IPI-ն դատապարտում է Երևանում բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնությունը
Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Ադրբեջանին հանձնել ևս 4 գյուղ. պատգամավորՀայաստանի իշխանությունները պատրաստվում են Ադրբեջանին հանձնել ևս 4 գյուղ. պատգամավոր
Հայաստանում որևէ հաջողակ աշակերտ չպետք է աննկատ մնա. վարչապետՀայաստանում որևէ հաջողակ աշակերտ չպետք է աննկատ մնա. վարչապետ
Անհայտ անձինք պղծել են Երևանի Հաղթանակի զբոսայգում հայ-ռուսական սահմանապահին նվիրված հուշարձանըԱնհայտ անձինք պղծել են Երևանի Հաղթանակի զբոսայգում հայ-ռուսական սահմանապահին նվիրված հուշարձանը
ՄԻՊ-ը բարձրաձայնում է ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված խնդիրներըՄԻՊ-ը բարձրաձայնում է ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված խնդիրները
Մոսկվա. Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի Մոսկվա. Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի "հովանոցի" տակ անհնար կդարձնի ՌԴ-ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
ՀՀ ՊՆ-ն ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրել ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերության հետՀՀ ՊՆ-ն ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրել ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերության հետ
Անահիտ Մանասյանը հունիսի 17-ին մասնակցել է «Փախստականների պաշտպանության և ինտեգրման ամրապնդում Հայաստանում. մարտահրավերներ, ռազմավարություններ և համագործակցություն» թեմայով պանելային քննարկմանըԱնահիտ Մանասյանը հունիսի 17-ին մասնակցել է «Փախստականների պաշտպանության և ինտեգրման ամրապնդում Հայաստանում. մարտահրավերներ, ռազմավարություններ և համագործակցություն» թեմայով պանելային քննարկմանը
Կիևում անցկացվել են հայ-ուկրաինական միջգերատեսչական քաղաքական խորհրդակցություններԿիևում անցկացվել են հայ-ուկրաինական միջգերատեսչական քաղաքական խորհրդակցություններ
Ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառովԸնդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով
ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել Է Վաշինգտոնի դիրքորոշումը ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել Է Վաշինգտոնի դիրքորոշումը ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ
"Տավուշը հանուն հայրենիքի " շարժման բոլոր ձերբակալված մասնակիցները պատրաստ են շարունակել պայքարը Հայաստանում իշխանափոխության համար.
Արարատ Միրզոյանը հանդիպել է երկրում հավատարմագրված Եվրամիության երկրների դեսպանների հետԱրարատ Միրզոյանը հանդիպել է երկրում հավատարմագրված Եվրամիության երկրների դեսպանների հետ
Շվեյցարական համաժողովը հերթական անգամ կարևորեց ցանկացած երկրի համար Շվեյցարական համաժողովը հերթական անգամ կարևորեց ցանկացած երկրի համար "ազգային եսասիրության"առաջնահերթությունը. ռուս քաղաքագետ
Փաշինյանը չի բացառում հանրաքվե անցկացնելու հնարավորությունը, Եթե Հայաստանն ու Ադրբեջանը որոշեն տարածքներ փոխանակելՓաշինյանը չի բացառում հանրաքվե անցկացնելու հնարավորությունը, Եթե Հայաստանն ու Ադրբեջանը որոշեն տարածքներ փոխանակել
Հայտարարություն. խստորեն դատապարտելի են ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների հասցեին քարոզվող ատելության խոսքերըՀայտարարություն. խստորեն դատապարտելի են ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների հասցեին քարոզվող ատելության խոսքերը
Վահան Քերոբյան. ես, անշուշտ, կհասնեմ և իմ, և մյուս բոլոր ամբաստանյալների արդարացմանը, որոնց իրավապահ համակարգը պարտադրել է զղջալՎահան Քերոբյան. ես, անշուշտ, կհասնեմ և իմ, և մյուս բոլոր ամբաստանյալների արդարացմանը, որոնց իրավապահ համակարգը պարտադրել է զղջալ
Բաքվի բանտերում ռազմագերիների գտնվելու առաջին մեղավորը հենց Փաշինյանն է. ընդդիմադիրԲաքվի բանտերում ռազմագերիների գտնվելու առաջին մեղավորը հենց Փաշինյանն է. ընդդիմադիր
Օսկարակիր ռեժիսոր Ալեքսանդր Փեյնը կգլխավորի Օսկարակիր ռեժիսոր Ալեքսանդր Փեյնը կգլխավորի "Ոսկե ծիրան" XXI-ի ժյուրին
"Մայր Հայաստան" շարժում. ժողովրդի դեմ իշխանությունների բռնաճնշումներն ապացուցում են, որ Հայաստանը ամենավատ բռնապետությունների շարքում է
ՀՀ ԱԺ նախագահը որոշում է ստորագրել ՀՀ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասինՀՀ ԱԺ նախագահը որոշում է ստորագրել ՀՀ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին
Երևանում իր աշխատանքն է սկսել ԱՄՆ-Հայաստան տեղական իշխանությունների ժողովրդավարության հարցերով համաժողովըԵրևանում իր աշխատանքն է սկսել ԱՄՆ-Հայաստան տեղական իշխանությունների ժողովրդավարության հարցերով համաժողովը
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելու հնարավորության մասին դատողություններ անելը դեռ վաղ է. ՆարիշկինՀայաստանի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելու հնարավորության մասին դատողություններ անելը դեռ վաղ է. Նարիշկին
Կրեմլում կքննարկեն վիզային ռեժիմի վերացման Վրաստանի առաջարկըԿրեմլում կքննարկեն վիզային ռեժիմի վերացման Վրաստանի առաջարկը
IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը
Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական լսումներ ՝ նվիրված երկրում Եվրամիության անդամակցության հանրաքվեի անցկացման հնարավորությանը:Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական լսումներ ՝ նվիրված երկրում Եվրամիության անդամակցության հանրաքվեի անցկացման հնարավորությանը:
Կանին եւ Խովաեւը բանակցություններ են վարել ԹեհրանումԿանին եւ Խովաեւը բանակցություններ են վարել Թեհրանում
Անի Սամսոնյանը դադարեցնում է անդամակցությունը Անի Սամսոնյանը դադարեցնում է անդամակցությունը "Լուսավոր Հայաստան"կուսակցությանը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք