Արմինֆո.Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդատվությունների համար: Այդ մասին հաղորդել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
"Մայիսի 24 - ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ս.Պ. Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդատվությունների համար", - ասվում է ռուսական ԶԼՄ-ների տարածած մեկնաբանության մեջ: Պատճառը չի նշվում։