Arminfo.info


 Ուրբաթ, 12 Հունվարի 2024 13:52
Ալեքսանդր Ավանեսով

Ներկայում հայկական գիտությունում գերակշռում է դեգրադացման փիլիսոփայությունը

Ներկայում հայկական գիտությունում գերակշռում է դեգրադացման փիլիսոփայությունը

Արմինֆո. ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է լինում գիտնականների ատեստավորման ծրագրի իրականացմանը, որը բավական ոչ միանշանակ է ընդունվել հանրապետության գիտական շրջանակներում: Գիտության խնդիրների շուրջ ԱրմԻնֆո-ի թղթակցի զրույցը պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի նախկին տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ

 

- Պարոն Պողոսյան, ներկայում երկրի գիտական հանրությունն ակտիվորեն քննարկում է կառավարության առաջարկած նորամուծությունները, որոնք վերաբերում են գիտաշխատողների ատեստավորմանը: Մինչդեռ, գիտության շատ ներկայացուցիչների համար այդ նորամուծությունները մտահոգիչ են։ Ինչո՞վ  է դա  պայմանավորված, չէ որ՝ հաջող ատեստավորումը թույլ է տալիս բարելավել նրանց ֆինանսական վիճակը:

 

- Գիտնականների ատեստավորում միշտ է անցկացվել՝ թե խորհրդային տարիներին, թե հետխորհրդային շրջանում։ Վերջին անգամ այն անցկացվել է 2021 թվականին։ Այդ ատեստավորման հիման վրա իրականացվել է գիտնականների գիտական պաշտոնների գնահատում. - կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, առաջատար գիտաշխատող և գլխավոր գիտաշխատող: Յուրաքանչյուր զբաղեցրած պաշտոնի համապատասխանում է գիտնականի աշխատավարձի իր մեծությունը: Այժմ այդ պաշտոնեական չափանիշները վերանայվել են ՀՀ կառավարության կողմից ։ Գիտնականների աշխատանքի արդյունավետության գնահատման նոր չափանիշները զգալիորեն ուժեղացվել են, ինչն էլ հուզել է հանրապետության գիտական շրջանակներին։ Ատեստավորման արդյունքների հիման վրա և ըստ նոր չափանիշների նախատեսվում է որոշել աայս կամ այն գիտական պաշտոնն զբաղեցնելու աշխատողի իրավունքը: Ըստ էության, ինչից էլ կախված կլինի նրա աշխատավարձի չափը։ Չեմ ասի, որ կառավարության նախաձեռնությունն ընդունվել է գաղտնաբար, այն քննարկվել է, աաայդ թվում՝ նաև Գիտությունների ակադեմիայում, որը ներկայացրել է իր դիտարկումները։ Սակայն, ինչպես վկայում է փորձը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաշվի է առնում դիտողություններն ու առաջարկությունները, սակայն, որպես կանոն, առաջնորդվում է իր նկատառումներով, ինչը չի կարող մտահոգություն չառաջացնել: Ինչի՞ մասին է խոսքը։

Բանն այն է, որ մինչ գնահատման նոր չափանիշների ներդրումը, օրինակ, ավագ գիտաշխատողը տարվա ընթացքում առնվազն երկու գիտական հոդվածների պարտադիր հրապարակման հիման վրա ատեստավորվել է: Այժմ պահանջվում է, որ նա հինգ տարվա ընթացքում առնվազն 6-8 գիտական հոդված հրապարակի, ընդ որում, հրատարակությունները պետք է իրականացվեն միջազգային ինդեքսավորման համակարգերում ընդգրկված հեղինակավոր գիտական հանդեսներում, ինչպիսիք են "SCOPUS" - ը և "Web of Science" - ը: Ընդ որում,  ստիպված կլինեն հոդվածներ հրապարակել արտերկրում՝ անգլերեն կամ այլ օտար լեզվով: Հայաստանում, օրինակ, կար հումանիտար պրոֆիլի միայն մեկ գիտական հանդես, որը հավատարմագրում ուներ "Scopus" միջազգային համակարգում։ Եթե գիտնականը ցանկանում էր իր հոդվածը հրապարակել դրանում, ապա նա պետք է երկար հերթի կանգներ: Այս խնդիրն անհաղթահարելի է եւ նախկինում նման պրակտիկա չի եղել։ Չի կարելի անմիջապես անցնել պահանջների նման բարձր մակարդակի։ Կարծում եմ, որ դա այնքան էլ խելամիտ չէ, որովհետև, եթե նպատակ է դրվում զարգացնել մեր գիտությունը, ներկայացնել նրա ձեռքբերումները, այսպես ասած, միջազգային մակարդակով, ապա անհրաժեշտ է, նախ և առաջ, մշակել և ստեղծել անհրաժեշտ մեխանիզմներ այդ գործում աջակցելու համար։ Բայց եթե նպատակը, պարզապես, գիտնականների թվի կրճատումն է, ապա այս նոր բարձրացված պահանջները կաշխատեն, քանի որ հաջորդ ատեստավորումը կանցնի գիտաշխատողների ընդամենը 5-10% - ը, իսկ մնացածների պաշտոնները  կամ պետք է իջեցնեն, կամ կրճատեն։

Անձամբ ինձ համար շատ հասկանալի է այդ նոր բարեփոխումների բուն փիլիսոփայությունը։ Կա գիտության ոլորտի զարգացման նպատակ, բայց կա նաև դրա դեգրադացման նպատակ։ Ներկայում գործում է գիտության դեգրադացման փիլիսոփայությունը։ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ բոլորը հրաժարվեցին, այսպես կոչված, "Կրեմլյան" ու "տոտալիտար" համակարգից, Հայաստանի գիտությունը, չգիտես ինչու, չդարձավ ավելի ուժեղ ու հզոր։ Ընդհակառակը, սկսվել է և գիտության, և արտադրության, և տնտեսության մասշտաբային դեգրադացիա։ Գրեթե ամբողջությամբ կորել է խոշոր արդյունաբերությունը։ Մինչդեռ, Հայաստանը ժամանակին զարգացած արդյունաբերական հանրապետություն էր՝ զիջելով միայն Ռուսաստանին և Ուկրաինային։ Հանրապետությունում հաջողությամբ իրենց գործունեությունն են ծավալել տարածաշրջանում միակ ատոմակայանը և խոշոր արտադրական միավորումներ, ինչպիսիք են <Հրազդանմաշը>, <Նաիրիտը>, < Մարսը> և այլն: Սակայն 1990-ականների սկզբին սկսեցին հանրային գիտակցության մեջ ներդնել այն միտքը, որ "փոքր Հայաստանին խոշոր արդյունաբերություն պետք չէ", ինչը չի կարելի բնութագրել այլ կերպ, քան տնտեսական զարգացումը զսպելու քաղաքականություն։ Արդյունքում՝ մենք կորցրեցինք մեր ողջ խոշոր արդյունաբերության 40-60% - ը: Թանկարժեք սարքավորումները ոչնչի դիմաց վաճառվեցին հարևան երկրներին։ Հիմա հերթը, ըստ ամենայնի, հասել է գիտությանը, կրթությանը և մշակույթին ։ Այսինքն, դատելով նոր բարեփոխումներից, խնդիր է դրված ոչ թե զարգացնել դրանք, այլ դեգրադացնել այն աստիճանի, որ նվազագույնի հասցվի կամ ընդհանրապես փակվի ։

Նախկինում ակադեմիայի համակարգում աշխատում էր 7 հազար գիտաշխատող, այժմ մնացել է 3,5 հազար: Հետաքրքիր է, որ մեր շատ ընդունակ գիտնականներ այն ժամանակ լքեցին երկիրը և այսօր աշխատում են արտասահմանյան լուրջ գիտական կենտրոններում: Սա նշանակում է, որ նրանք պահանջված էին և բարձր որակավորում ունեին։ Հայաստանի համար դա շատ մեծ կորուստ է։ Դեգրադացման փիլիսոփայության շրջանակում խնդիր է դրվում հրաժարվել խորհրդային ամեն ինչից՝ արևմտաեվրոպական մոդելներին անցնելու համար։ Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանն ընտրել է արևմտյան մոդելներին անցնելու ուղին, բայց, գործնականում, ցավոք, դա միայն հանգեցնում է այն ամենի ոչնչացմանը, ինչ ձեռք է բերվել։

Մասնավորապես, վաղուց բարձրանում է Ակադեմիայի լուծարման և նրա հետազոտական ինստիտուտները համալսարանների իրավասությանը հանձնելու հարցը: Անհասկանալի է միայն, թե դա ինչպես կանդրադառնա գիտության և գիտական մշակումների ֆինանսավորման վրա։ Գիտության ֆինանսավորման տեսակարար կշիռը մեր երկրի ՀՆԱ-ում կազմում է, միջինում, 0,25-0,3%:

Այսպիսով, մեր գիտության ֆինանսավորումն իրականացվում է 3-4 անգամ ավելի քիչ, քան ընդունված է միջազգային պրակտիկայում՝ միջին հաշվով: Ինչպես հայտնի է, այն երկրներում, որտեղ ՀՆԱ-ի ֆինանսավորման ծավալները 1% - ից պակաս են, գիտությունը դրանցում չի զարգանում, այլ, պարզապես, գոյատևում է։ Եվրոպական երկրներում, օրինակ, այս ցուցանիշը կազմում է ՀՆԱ - ի 3-4% - ը, իսկ Ճապոնիայում և Իսրայելում՝ 5-6%: Այսօր խիստ անբավարար ֆինանսավորման այս պայմաններում մեզ առաջարկվում է ներդնել գիտնականների ատեստավորման նոր բարձրացված չափանիշներ, ինչը, իմ կարծիքով, կհանգեցնի գիտաշխատողների թվի էլ ավելի կրճատման։ Փաստորեն, գիտնականներից պահանջում են առավելագույն արգասիք՝ նվազագույն աշխատավարձի դիմաց: Հետաքրքիր է տեսնել, թե արդյոք կան գիտելիքների և հմտությունների նույնքան խիստ պահանջներ պետական ծառայողների, տարբեր մակարդակների պաշտոնյաների, նախարարների և նրանց տեղակալների նկատմամբ: Ում կողմից և ինչպես է իրականացվում նրանց մասնագիտական իրավասությունների մակարդակի ատեստավորումը: Այս բարեփոխումների էությունը, դրանց վերջնական նպատակը մինչև վերջ հասկանալի բացատրելու փոխարեն, իշխանությունները հպանցիկ փորձում են "լուծել" մեր երկրում կրթության և գիտության զարգացման բարդագույն հարցը։

 

- Գիտնականները, մասնավորապես, բարձրացնում են երկրում աշխարհագրական եւ հեղինակային բազմազանություն հասկացության կիրառման պահանջների հարցը, որի էությունը, եթե ես ճիշտ եմ հասկանում, արտասահմանից համախմբագիրների ներգրավումն է հայկական գիտական հրատարակություններում, որոնց հսկայական աշխատավարձը կարող է հանգեցնել հրատարակության սնանկացմանը:

 

- Այո, նման պահանջ իսկապես կա։ Քանի որ նոր պահանջները տարածվելու են ոչ միայն գիտնականների, այլև գիտական հրատարակությունների վրա, վերջիններս պետք է ընդգրկվեն միջազգային գիտական ինդեքսավորման համակարգերում, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամների առնվազն 30-40% - ը կազմված լինեն օտարերկրյա հայտնի գիտնականներից: Նրանց խնդիրն է լինելու նյութերի հրապարակումը ոչ միայն հայերեն, այլև օտար լեզուներով։ Այսինքն, եթե ցանկանում եք դառնալ գիտական ամսագրերի միջազգային ցանցի մաս, ապա պետք է կատարեք այդ ցանցի պահանջները: Իհարկե, կարելի է Սփյուռքի ներկայացուցիչներին ներգրավել այս գործընթացին, ի դեպ, մենք հաճախ այդպես էլ անում ենք, բայց դա հարցի միայն մասնակի լուծում է։

Մեր երկրում հրատարակվում է մոտ 10 միջազգայնորեն ճանաչված գիտական պարբերական ՝ մաթեմատիկայի, աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և  այլ հիմնարար և տեխնիկական գիտությունների վերաբերյալ: Հումանիտար գիտությունների ոլորտում, ինչպես արդեն նշեցի, առայժմ կա միայն մեկ ամսագիր ողջ երկրի համար ՝ "Wisdom" - ը, որը հրատարակվում է Հայկական մանկավարժական համալսարանում ։ Հետաքրքրական է նաև այն, որ արտասահմանյան ցանցերում իրենց գիտական հոդվածները հրապարակելու համար գիտնականներն իրենց գրպանից պետք է վճարեն պատկառելի գումար՝ մինչև 1500 դոլար, և դա՝ 500 դոլար աշխատավարձի դեպքում: Եթե ցանկանում եք իսկապես սկսել գիտության զարգացման գործընթաց, զարգացրեք հիմնադրամների համակարգ, որոնք, ի թիվս այլ հարցերի, կարող են զբաղվել հայ գիտնականների գիտական լուրջ աշխատությունների մասնագիտական թարգմանությամբ օտար լեզուների: Մենք ունենք լավ գիտնականներ ՝ հրաշալի աշխատանքներով, բայց անգլերեն պատշաճ թարգմանության բացակայությունը նրանց թույլ չի տալիս ներկայացնել իրենց աշխատանքները միջազգային հարթակներում, իսկ այդ խնդրի լուծմամբ պետք է զբաղվել համապատասխան պետական մակարդակով, ինչպես դա անում են Ադրբեջանում, օրինակ։ Վերջերս իմ գործընկերներից մեկը նկատեց, որ եվրոպական երկրների գրախանութներում կարելի է տեսնել շատ ադրբեջանական գրականություն, այդ թվում՝ նաև գիտական, թարգմանված անգլերեն և այլ լեզուներով, իսկ ահա հայերենից թարգմանություններ գրեթե չկան:

Նկատեմ, որ հումանիտար գիտությունների ոլորտում գիտական տեքստի օտար լեզուներով թարգմանելը, ասենք, փիլիսոփայությունից կամ հայագիտությունից, շատ ավելի բարդ է, քան ֆիզիկայում կամ մաթեմատիկայում ՝ բազմաթիվ բանաձևերով ու աղյուսակներով:

 

- Իսկ արդյո՞ք մտավախություններ չկան մտավոր սեփականությունը գողանալու հնարավորությունների առնչությամբ: Չէ որ՝ նույն համախմբագիրը կարող է "իրազեկել" Արեւմուտքի իր գործընկերներին Հայաստանում հետաքրքիր գիտական մշակման մասին, որը որոշ փոփոխություններով կարող է արագ գրանցվել միջազգային արտոնագրային կառույցներում։

 

- Մտավոր սեփականության պաշտպանության խնդիրը միշտ էլ եղել է։ Արևմտյան առաջատար կենտրոնները ՝ ի դեմս միջազգային խոշոր գիտական կոնցեռնների, վաղուց հետապնդում են հենց այդ նպատակները ։ Բանն այն է, որ մտավոր սեփականության ոլորտում նույնպես սուր մրցակցային պայքար է ընթանում, որում գոյատևում են խոշոր շնաձկները, որոնք չեն խորշում, այսպես կոչված, "գիտական լրտեսությունից": Տվյալ դեպքում խոսքը գլոբալ մրցակցային պայքարի մասին է, ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունենում տնտեսությունում կամ քաղաքականությունում։ Երբ նրանք տեսնում են հետաքրքիր գաղափար, նրանք անմիջապես կամ գնում են այն, կամ հրավիրում են դրա հեղինակին իրենց մոտ աշխատանքի:

 

- Դե՝ լավ, իսկ Հայաստանի իշխանությունները չե՞ն տեսնում այդ բոլոր վտանգները:

 

- Կարծում եմ՝ չեն տեսնում։ Բայց, ամենայն հավանականությամբ, փորձ է արվում ազգային մակարդակ տեղափոխել այն ամենը, ինչը տարիներ շարունակ մշակվել է Արևմուտքում։ Ինչու՞ նորից հեծանիվ հորինել, երբ նրանք առաջարկում են կիրառել իրենց պատրաստի մոդելները: Նաեւ խոստանում են ինչ-որ լրացուցիչ ֆինանսավորում տալ դրա համար: Կոպիտ ասած՝ ամեն ինչ վաճառվում և գնվում է այս աշխարհում:

 

Շնորհակալություն հարցազրույցի համար

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՌՀՄ ղեկավար. Արեւմուտքը չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը եւ նրան որեւէ երաշխիք տալՌՀՄ ղեկավար. Արեւմուտքը չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը եւ նրան որեւէ երաշխիք տալ
Թեհրան. Իրանի վաղեմի քաղաքականությունը մնում է անփոփոխ և կայանում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի ցանկացած փոփոխության հակազդման մեջԹեհրան. Իրանի վաղեմի քաղաքականությունը մնում է անփոփոխ և կայանում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի ցանկացած փոփոխության հակազդման մեջ
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ   հուլիսի 21-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 21-ին
ՀԱԿ. Մեզ անհրաժեշտ է մի այնպիսի քաղաքական ուժ, որը կկարողանա առաջ տանել չաղավաղված ու իրական խաղաղության օրակարգՀԱԿ. Մեզ անհրաժեշտ է մի այնպիսի քաղաքական ուժ, որը կկարողանա առաջ տանել չաղավաղված ու իրական խաղաղության օրակարգ
Նախկին նախարար. Լեռնային Ղարաբաղի հարցը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ արդարությունը չի վերականգնվելՆախկին նախարար. Լեռնային Ղարաբաղի հարցը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ արդարությունը չի վերականգնվել
"Զանգեզուրի միջանցքը" վիճելի տարածաշրջաններում փոխշահավետ լուծումներ մշակելու ԱՄՆ-ի ունակության վճռորոշ փորձարկում է. Forbes
Ռուսաստանում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակըՌուսաստանում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Արցախի պետնախարարը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեԱրցախի պետնախարարը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե
Դոնալդ Թրամփ. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շատ մոտ էԴոնալդ Թրամփ. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շատ մոտ է
Ռուբեն Հակոբյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետովՌուբեն Հակոբյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Իրանի դեսպան. ճանապարհների ապաշրջափակումը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության ներքո և հաշվի առնելով երկրի տարածքային ամբողջականությունըԻրանի դեսպան. ճանապարհների ապաշրջափակումը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության ներքո և հաշվի առնելով երկրի տարածքային ամբողջականությունը
Գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացրել և կարգապահական վարույթ նախաձեռնել երկու դատավորի նկատմամբԳործարար Սամվել Կարապետյանի փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացրել և կարգապահական վարույթ նախաձեռնել երկու դատավորի նկատմամբ
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն ՀակոբյանըՁերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը
Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին
Ադրբեջանի ԱԳ նախարարը կմեկնի ՎրաստանԱդրբեջանի ԱԳ նախարարը կմեկնի Վրաստան
Հարավից Հայաստան է ներթափանցում արևադարձային տաք օդի ալիք, օդի ջերմաստիճանը կմոտենա +40-իՀարավից Հայաստան է ներթափանցում արևադարձային տաք օդի ալիք, օդի ջերմաստիճանը կմոտենա +40-ի
Կապի խափանման պատճառով 1-03 շտապ օգնության համարը չի աշխատումԿապի խափանման պատճառով 1-03 շտապ օգնության համարը չի աշխատում
Ռոմանոս Պետրոսյանը դարձել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչՌոմանոս Պետրոսյանը դարձել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ
Արդշինբանկի vPOS հաճախորդներն արդեն ընդունում են  ակնթարթային վճարումներ Apple Pay-ովԱրդշինբանկի vPOS հաճախորդներն արդեն ընդունում են  ակնթարթային վճարումներ Apple Pay-ով
"Հայաստան" խմբակցության պատգամավոր. Վերին Դվին համայնքում ոստիկանությունն ապօրինի ձերբակալություններ է իրականացնում.
ՀՀ փոխվարչապետն Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումներըՀՀ փոխվարչապետն Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Երևանն Ազնավուրին անսպառ ծափահարություններ է նվիրել. մայրաքաղաքում բացվել է Մեծ շանսոնյեի արձանըԵրևանն Ազնավուրին անսպառ ծափահարություններ է նվիրել. մայրաքաղաքում բացվել է Մեծ շանսոնյեի արձանը
«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին
Apple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համարApple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար
Հայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են 27-ամյա վաղեմության աղմկահարույց սպանությունըՀայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են 27-ամյա վաղեմության աղմկահարույց սպանությունը
"ՀայաՔվե". Սամվել Կարապետյանի կալանավորումը կնպաստի ընդդիմության քաղաքական կոնսոլիդացմանը
Քաղաքագետ. Մեր աչքի առաջ ծնվում է նոր նախագիծ՝ հայերի գնչուացումՔաղաքագետ. Մեր աչքի առաջ ծնվում է նոր նախագիծ՝ հայերի գնչուացում
ՀՀ առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է. տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համարՀՀ առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է. տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար
Փոստանջյանը՝ իրեն որպես պաշտպան հեռացնելու մասին. Այդ որոշումը թելադրված է նույն կենտրոնից և միտված է խաթարելու իմ փաստաբանական գործունեությունըՓոստանջյանը՝ իրեն որպես պաշտպան հեռացնելու մասին. Այդ որոշումը թելադրված է նույն կենտրոնից և միտված է խաթարելու իմ փաստաբանական գործունեությունը
ԱԺ պատգամավոր. ԱՄՆ-ը Հայաստանի բարեկամ երկիր է, իսկ Ռուսաստանը՝ դաշնակից, և խնդիրը ոչ թե նրանք են, այլ՝ Հայաստանի իշխանությունըԱԺ պատգամավոր. ԱՄՆ-ը Հայաստանի բարեկամ երկիր է, իսկ Ռուսաստանը՝ դաշնակից, և խնդիրը ոչ թե նրանք են, այլ՝ Հայաստանի իշխանությունը
Բելգիայի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևԲելգիայի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև
Դիվանագետ. Իրանը ողջունում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացըԴիվանագետ. Իրանը ողջունում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը
Բրյուսելում քննարկվել են ԵՄ տարածաշրջանային նախաձեռնություններում Հայաստանի ներգրավման հնարավորություններըԲրյուսելում քննարկվել են ԵՄ տարածաշրջանային նախաձեռնություններում Հայաստանի ներգրավման հնարավորությունները
ՀՀ փոխվարչապետը եվրոպացի պաշտոնյայի հետ քննարկել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարներըՀՀ փոխվարչապետը եվրոպացի պաշտոնյայի հետ քննարկել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները
Վարչապետը մեկնում է արձակուրդՎարչապետը մեկնում է արձակուրդ
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի  գլխավոր տնօրենի հետՀայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի  գլխավոր տնօրենի հետ
ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը, որը կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից, 4 մլն ԱՄՆ դոլար ներդրում է իրականացնում «Ավտո Գելլրի» ընկերությունում ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը, որը կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից, 4 մլն ԱՄՆ դոլար ներդրում է իրականացնում «Ավտո Գելլրի» ընկերությունում 
Հայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը»  ֆիլմաշարըՀայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարը
Քաղաքական գործիչ. Միջանցքի արտապատվիրակման գաղափարը ոչ առաջին, ոչ էլ վերջին փորձն է՝ ինքնիշխանության հաշվին բավարարելու տարբեր գերտերությունների շահերըՔաղաքական գործիչ. Միջանցքի արտապատվիրակման գաղափարը ոչ առաջին, ոչ էլ վերջին փորձն է՝ ինքնիշխանության հաշվին բավարարելու տարբեր գերտերությունների շահերը
Երևանում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԵրևանում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը
Արդարադատության նախարարությունում քննարկվել են ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ հարցերԱրդարադատության նախարարությունում քննարկվել են ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ հարցեր
Քաղաքական գործիչ. 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ՀՀ վարչապետին ներկայացվել է երկու առաջարկ Քաղաքական գործիչ. 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ՀՀ վարչապետին ներկայացվել է երկու առաջարկ
Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքինԱշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 18-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 18-ին
ԱԺ նախագահը տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել Միացյալ Թագավորության դեսպանի հետ, ով  ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀայաստանումԱԺ նախագահը տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել Միացյալ Թագավորության դեսպանի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում
Փաշինյանը պաշտոնից ազատել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարինՓաշինյանը պաշտոնից ազատել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին
Երևանում բացվել է Աբաս Քիառոսթամիի լուսանկարների ցուցահանդեսը Երևանում բացվել է Աբաս Քիառոսթամիի լուսանկարների ցուցահանդեսը
Երևանում քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ՄԹ գործակցությանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ՄԹ գործակցությանն առնչվող հարցեր
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն "Աբովյան" ԲԿ-ում այցելել են երեք անչափահաս երեխաների կալանավորված մորը
Վրաստանի վարչապետը պատմել է, թե ինչպիսին կլինի իրենց ընտրությունը, եթե հարց դրվի խաղաղության և կայունության ու առանց վիզայի ռեժիմի միջևՎրաստանի վարչապետը պատմել է, թե ինչպիսին կլինի իրենց ընտրությունը, եթե հարց դրվի խաղաղության և կայունության ու առանց վիզայի ռեժիմի միջև
Վարչապետը հրաժեշտ է տվել Լիբանանի դեսպանինՎարչապետը հրաժեշտ է տվել Լիբանանի դեսպանին
Վարդաշենցիները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով լուծել վթարային հանրակացարանների խնդիրըՎարդաշենցիները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով լուծել վթարային հանրակացարանների խնդիրը
Ամիր Նադերի.  Ամիր Նադերի. "Action" սեղմելու համար ես պետք է հասնեմ ճշմարիտ ինքնությանս
Սամվել Կարապետյանի եղբորորդին պատմել է երեք ֆեյքերի մասին, որոնք Հայաստանի իշխանությունները կկիրառեն նոր քաղաքական ուժի նկատմամբՍամվել Կարապետյանի եղբորորդին պատմել է երեք ֆեյքերի մասին, որոնք Հայաստանի իշխանությունները կկիրառեն նոր քաղաքական ուժի նկատմամբ
Հայ մարզիկներին 2028 թվականի Օլիմպիական խաղերին նախապատրաստելու նպատակով ՀՀ կառավարությունն անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ կհատկացնիՀայ մարզիկներին 2028 թվականի Օլիմպիական խաղերին նախապատրաստելու նպատակով ՀՀ կառավարությունն անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ կհատկացնի
Հայաստանն ու Հունաստանը կհամագործակցեն մշակութային արժեքների պահպանմանն առնչվող հարցերումՀայաստանն ու Հունաստանը կհամագործակցեն մշակութային արժեքների պահպանմանն առնչվող հարցերում
Հայաստանի իշխանությունները ցանկանում են բարձրացնել հանրային առողջապահության մակարդակըՀայաստանի իշխանությունները ցանկանում են բարձրացնել հանրային առողջապահության մակարդակը
Լոռու մարզում երկրաշարժից տուժած ևս 7 ընտանիք պետական աջակցություն կստանաԼոռու մարզում երկրաշարժից տուժած ևս 7 ընտանիք պետական աջակցություն կստանա
COP 17 համաժողովի բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն ամբողջ ներուժովCOP 17 համաժողովի բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն ամբողջ ներուժով
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ՀՀԿ փոխնախագահը նշել է Փաշինյանի նկատմամբ ընդդիմության հաղթանակի ուղինՀՀԿ փոխնախագահը նշել է Փաշինյանի նկատմամբ ընդդիմության հաղթանակի ուղին
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումըՎերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"