Արմինֆո.Ադրբեջանն առայժմ չի պատասխանել խաղաղության պայմանագրի նախագծի 6-րդ տարբերակին, որն ավելի վաղ փոխանցվել էր Հայաստանից: Այդ մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի զրույցից։
Ճշգրտող հարցին, թե՝ արդյոք Ադրբեջանը պատասխանել է հայկական կողմի առաջարկներին, Սաֆարյանը միայն չոր պատասխանել է. "երբ պատասխանեն, մենք կտեղեկացնենք": Նա հրաժարվել է շարունակել զրույցը լրագրողների հետ, պատճառաբանելով, որ շտապում է։
Հիշեցնենք, որ Հայաստանը նոյեմբերի երկրորդ տասնօրյակում Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վեցերորդ տարբերակը։