Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին հերքել է լուրերն այն մասին, որ Ֆրանսիան պատրաստ է ընդունել և ապաստան տրամադրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով փախստական դարձած արցախահայությանը: Դեկոտինյին այդ մասին գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
Դիվանագետը կոչ է արել բոլորին Փարիզի քայլերի մասին հավաստի տեղեկատվություն ստանալու համար այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության պաշտոնական էջ, ինչպես նաև Ֆեյսբուք և Թվիթթեր:
Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, թե Ֆրանսիան պատրաստ է ընդունել Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված բոլոր արցախահայերին: