Արմինֆո.ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է Ղարաբաղում հրաձգային զինատեսակներից ավտոմեքենայի գնդակոծության ժամանակ ՌԽԶ զինծառայողների զոհվելու մասին:
"Սեպտեմբերի 20-ին Ջանյաթաղ բնակավայրի շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետից վերադառնալիս ռուս զինծառայողներին տեղափոխող մեքենան հրաձգային զինատեսակներից գնդակոծության է ենթարկվել: Գնդակոծության հետևանքով ավտոմեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում են Ռուսաստանի և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները", - ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ: