Արմինֆո.ՆԱՏՕ-ում ցինիզմով հայտարարել են, որ ուշադիր հետեւում են «Ադրբեջանում» տիրող իրավիճակին։ «Թվիթերի» իր միկրոբլոգում Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան և ձեռք բերված հրադադարը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
"Ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տիրող իրավիճակին։ Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսություն ՝ առանց բռնության կիրառման լուծում գտնելու և հումանիտար իրավիճակի հետագա դեգրադացիայից խուսափելու համար: ՆԱՏՕ - ն կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները համապարփակ համաձայնագրի հասնելու համար>, - գրել է նա։