Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, հունիսին 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ արարողությանը մասնակցելու համար:
Ավելի վաղ Փաշինյանը շնորհավորել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Վարչապետը նաև հույս էր հայտնել, որ համատեղ աշխատանքը կհանգեցնի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման: