Արմինֆո.Հայաստան են ժամանել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսը և պ-ն Պատրիկ Պրայորը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
«Նրանք հանդիպելու են ՀՀ պետական պաշտոնյաների և զինված ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական և անվտանգային հարաբերությունների ամրապնդման հեռանկարները», - ասվում է հաղորդագրությունում։