Արմինֆո.Ադրբեջանի 86,6 հազար քառ. կմ տարածքը ներառում է Լեռնային Ղարաբաղը։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
"Մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ պարտականությունների հարցերը պետք է քննարկվեն Ստեփանակերտ-Բաքու ձեւաչափով", - նշել է նա:
Ճշտող հարցին՝ թե արդյոք Հայաստանի Հանրապետության գործող կառավարությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, Փաշինյանը հայտարարել է, որ անկախ ներկայիս կառավարության դիրքորոշումից, երկրի բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: "Մեր պատկերացմամբ, եթե Երեւանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 հազար քառ.կմ տարածքային ամբողջականությունը, ապա Բաքուն էլ պատրաստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29 800 քառ. կմ - ի սահմաններում", - հայտարարել է նա:
ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջոցով, ընդ որում, կարևոր են միջազգային երաշխիքները:
Միևնույն ժամանակ, վարչապետը մտավախություն ունի, որ դրանց բացակայության դեպքում հարցը կարող է մոռացության մատնվել, և Ադրբեջանը կշարունակի իրականացնել էթնիկ զտումների և ցեղասպանության իր քաղաքականությունը: