Արմինֆո. Հայաստանն անվտանգության ճգնաժամ է ապրում, բայց այդ ճգնաժամն այսօր չի ստեղծվել։ Այդ մասին ապրիլի 21-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ հասարակության շրջանում մտահոգություն կա՝ կապված առկա անորոշության հետ։ Սակայն, ինչպես ընդգծել է կառավարության ղեկավարը, այդ ճգնաժամը ծագել է ոչ թե 2020 թվականին, այլ շատ ավելի վաղ։ Դեռևս 2011 թվականին Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը Ադրբեջանի հետ կնքել էր 3 մլրդ դոլարի զենքի պայմանագիր։
Փաշինյանը նաև նշել է, որ նախկին ղեկավարների իշխանության օրոք, գործնականում, պահեստազորայինների հավաքներ չեն անցկացվել, իսկ պատրաստության բացակայությունն ազդել է 2020 թվականին, երբ պարզվել է, որ շատ մոբիլիզացվածներ զենքի չեն տիրապետել։
Փաշինյանն անդրադարձել է ընդդիմության կողմից իշխանությունների գործողությունների քննադատությանը, մասնավորապես, այն հայտարարություններին, թե ինչու են երկրի ներկայիս վիճակում իշխանությունները զբաղված ճանապարհների ասֆալտապատմամբ, որոնց միջոցները կարելի էր ուղղորդել պաշտպանությանը: <Ասֆալտը նույնպես անվտանգության խնդիր ունի, որովհետև ասֆալտն ապահովում է նաև զորքերի տեղաշարժը և անվտանգության համակարգերը: Եվ ով ասաց, որ մենք այսօր 5 մլրդ դրամ կտանք մեր բանակին կամ պետական որևէ կառույցի, իսկ նրանք ի վիճակի կլինե՞ն ծախսել։ Մենք ունենք հիմնարար ինստիտուցիոնալ և գործնական խնդիրներ։ Մենք չենք կարող այդ միջոցները լիարժեք ծախսել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով",-հայտարարել է վարչապետը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ