Արմինֆո.Եվրոպան չի կարող աչք փակել մեր սահմանների մոտ տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի վրա։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այդպես է մեկնաբանել իր այցը Բերձորի (Լաչիսնի) միջանցք, որն Ադրբեջանի կողմից ապօրինաբար արգելափակվել է արդեն 93 օր։
"Այսօր ես այցելեցի Լաչինի միջանցք։ Դա Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է", - նշել է Ռասմուսենը։ Այդ առումով նա հիշեցրել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին միջանցքը արգելափակվել էր ադրբեջանցիների կողմից ։ Նա հաստատել է, որ այդ ժամանակից ի վեր ոչ քաղաքացիական, ոչ առևտրային փոխադրումները չեն կարողացել հասնել Լեռնային Ղարաբաղ։ "Դա մոտ 120,000 բնակչի թողել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների, ներառյալ՝ կենսական նշանակության դեղերի և բժշկական օգնության հասանելիության:
Եվրոպան չի կարող աչք փակել մեր սահմանների մոտ տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի վրա։ ԵՄ-ը պետք է օգտագործի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ և դրդի նրան վերացնել շրջափակումը և կատարել իր միջազգային պարտավորությունները։ Եթե մենք դա չանենք, հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել հումանիտար աղետի", - ամփոփել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։