Արմինֆո.Թուրքիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերած օգնության համար։ Այդ մասին ասվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի Twitter-ի միկրոբլոգում։
Մասնավորապես, թուրք դիվանագետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին եւ ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին՝ մարդասիրական օգնության փոխադրումը կազմակերպելու գործում ներդրած ջանքերի համար:
«Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը՝ օգնելու մեղմացնել Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները», - գրել է նա: