Արմինֆո. Հայաստանում կառավարման խորհրդարանական ձևը կպահպանվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 30-ին ՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում։
Նշենք, որ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և երկրի Մայր օրենքի բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի համատեղ նիստը, որի օրակարգում կառավարման ձեւի ընտրության հարցն էր։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը ներկայացրել է կառավարման նախագահական ձեւի անցնելու անհրաժեշտությունը։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանն, իր հերթին, մատնանշել է կառավարման խորհրդարանական ձեւի պահպանման անհրաժեշտությունը ՝ ներկայացնելով իր հիմնավորումները։
Նիստի արդյունքնում խորհուրդը 8 «կողմ», 1 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել կառավարման խորհրդարանական ձեւի պահպանմանը՝ հանդես գալով կառավարման այդ ձեւի կատարելագործման օգտին: