Arminfo.info



 Երկուշաբթի, 28 Նոյեմբերի 2022 18:55
Մարիաննա Մկրտչյան

Միրզոյան. Ադրբեջանը միայն նախօրեին է պատասխանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի առաջարկներին

Միրզոյան. Ադրբեջանը միայն նախօրեին է պատասխանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի առաջարկներին

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը, որը ներկայացրել է ԱԳՆ մամուլի ծառաայությունը.

 

ՀարցԱդրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմը հրաժարվել է Բրյուսելում եռակողմ հանդիպման մասնակցությունից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը։

 

ՊատասխանՊրագայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս պայմանավորվածությանը և կրկին պատրաստակամություն ենք հայտնում ընդունելի ժամկետներում կազմակերպել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը։ 

 

Կարծում ենք, որ Պրագայում այս ձևաչափով տեղի ունեցած հանդիպումը բավականին արդյունավետ էր ու կարևոր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում։ Հայկական կողմը, ինչպես և նախկինում, շահագրգիռ է հարաբերությունների կարգավորմամբ:  

 

Հարց – Բաքուն կրկին հնչեցնում է պատմական քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացն իրականացնելու մասին թեզը։ Ի՞նչ դիրքորոշում ունի Երևանն այս առնչությամբ։

 

Պատասխան - Նման հայտարարությունները խախտում են Պրագայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։

 

Այդ հանձնառության շրջանակներում սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն 1991 թվականի՝ ԽՍՀՄ փլուզման ամսաթվի դրությամբ գոյություն ունեցած և իրավական ուժ ու նշանակություն ունեցած իրավական ակտերի հիման վրա, ընդ որում՝ նույն ամսաթվի դրությամբ քարտեզագրում իրականացնելու, քարտեզներ կազմելու և քարտեզներ հրապարակելու պատշաճ լիազորություններ ունեցող կառույցների պաշտոնական փաստաթղթերի հիման վրա: Ըստ այդմ, պատմական քարտեզների մասին խոսելն առնվազն անհասկանալի է՝ և՛ ըստ սահմանման, և՛ ըստ բովանդակության:

 

Պետք է ընդգծել նաև պատմական քարտեզների ընդհանրական հռետորաբանության վտանգավորությունը մեր երկրների անկախության համար, որովհետև եթե շեշտ դնենք պատմական քարտեզների վրա, կարող է պարզվել, որ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ առավել ևս Ադրբեջանի Հանրապետության այսօրվա տարածքները դարերով եղել են այլ պետությունների տարածքներ:

 

Այս համատեքստում ևս մեկ հանգամանքի վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել. չնայած որ թե՛ 2021թ․նոյեմբերի 26-ի Սոչիի, թե՛ 2022թ․ ապրիլի 6-ի Բրյուսելի հանդիպման արդյունքներով ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ հանձնաժողովների ստեղծումը նախևառաջ սահմանային անվտանգության նպատակ է հետապնդում, համապատասխան հանձնաժողովների ստեղծումից հետո՝ 2022թ սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիա իրականացվեց և նոր տարածքներ օկուպացվեցին Ադրբեջանի կողմից, ինչը կասկածի տակ է դնում ոչ միայն պայմանավորվածությունները և միջազգային իրավունքը հարգելու Բաքվի ցանկությունը, այլև այդ հանձնաժողովների աշխատանքների նկատմամբ իր մտադրություններն առհասարակ:

 

Հարց – Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

 

Պատասխան Այս հարցին բազմիցս ենք անդրադարձել: Բայց իր ելույթներում անընդհատ նշելով, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ադրբեջանի նախագահը ոչ մի անգամ չի ասում, թե Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս փաստը և զանազան «պատմական» քարտեզների հիշատակումը նշանակում է արդյո՞ք, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ:

 

Ադրբեջանի նախագահը հայտարարում է նաև, որ իր երկրի շուրջ խաղաղություն է հաստատված, և էսկալացիայի վտանգ չկա, ապա այլ հարցին ի պատասխան` հայտարարում է, որ եթե Հայաստանը չստորագրի խաղաղության պայմանագիրը, ապա խաղաղություն չի լինի: Սա նշանակում է, որ որևէ հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունն այս գլխից Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրա, հատկապես որ Հայաստանը լիարժեք ներգրավված է խաղաղության հաստատման բովանդակային քննարկումների մեջ:  

 

Հարց – Իսկ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ ընթացող աշխատանքներն ինչպե՞ս կգնահատեք։

 

Պատասխան - Ինչպես տեղյակ եք, մենք Ադրբեջանին ենք ներկայացրել մեր առաջարկները հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ և նախօրեին ենք միայն ստացել նրանց պատասխանները: Այսպիսով՝ քննարկումները շարունակվում են: Մենք հույս ունենք այս հարցում համաձայնության հասնել հնարավորինս շուտ, և այս գործընթացում կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաև մեր միջազգային գործընկերների միջնորդական ջանքերը։

 

ՀարցԱդրբեջանը հայտարարում է նաև, թե Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ, և շարունակում է նոր ականներ տեղադրել Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում, որոնք հանգեցնում են բազմաթիվ զոհերի։ Ի՞նչպես կմեկնաբանեք։

 

ՊատասխանԻնչպես տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունը միակողմանիորեն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ իր մոտ առկա բոլոր քարտեզները, չնայած նման հանձնառության բացակայությանը ինչպես եռակողմ պայմանավորվածությունների, այնպես էլ՝ միջազգային իրավունքի շրջանակներում։ Ավելին, պատրաստակամություն ենք հայտնել միջազգային գործընկերների հետ համագործակցաբար աջակցել փոխանցված քարտեզների վերծանմանը։

 

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ականներ տեղադրվել են դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում և դա հիմնականում իրականացվել է Ադրբեջանի կողմից, որն առաջին պատերազմի ընթացքում վերահսկում էր այդ տարածքները։ Հայկական կողմի համագործակցության կոչերը մնացել են անարձագանք, և, ավելին, Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտներ է հարուցել ականազերծման աշխատանքների իրականացմանը։ Տվյալ ոլորտում Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հարցի շահարկման արդյունքում 2017թ․ Ադրբեջանի կողմից նույնիսկ արգելափակվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը։

 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի 2019թ․ զեկույցում արձանագրված է, որ իրենց առաքելության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականների զոհ է դարձել 747 անձ, որոնցից 59 տոկոս քաղաքացիական, և սա այն պարագայում, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ականների պայթյուններից զոհերի թվի հաշվարկ սկսել են իրականացնել միայն 2004 թվականից ի վեր։

 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի այն հրապարակումներին, թե Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը հայկական արտադրության ականներ է տեղադրել, պիտի արձանագրեմ, որ ցուցադրված ականներն ադրբեջանական կողմը հայտնաբերել է ոչ թե ԼՂ-ում, այլ՝ իր կողմից 2021-22թթ. օկուպացրած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում, և հիմա փորձում է դրանք օգտագործել քարոզչական նպատակներով: Մենք չենք հերքում, որ ՀՀ ԶՈՒ-ը Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացնում է ականապատման աշխատանքներ, և դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիաների իրականացման մշտապես բարձր ռիսկի հետ, ինչի ականատեսն ենք եղել ինչպես 2021թ․ մայիսին և նոյեմբերին, այնպես էլ՝ 2022թ․ սեպտեմբերին։

 

Նմանօրինակ ագրեսիվ գործողություններ Ադրբեջանն այս շրջանում իրանակացրել է նաև Լեռնային Ղարաբաղում՝ մասնավորապես այս տարվա փետրվար և օգոստոս ամիսներին, դրանով իսկ ապացուցելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն էթնիկ զտումների չենթարկվելու համար անհրաժեշտություն ունի ինքնապաշտպանական ուժերի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են տեղակայված մնալ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ, սա ևս որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Մեր այս պնդման իսկությունը ստուգելու համար վարչապետ Փաշինյանի կողմից անգամ առաջարկ է եղել միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ, ինչը մերժվել է Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից։

 

Հարց – Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում առկա իրավիճակը տարածաշրջանում։

 

Պատասխան Մենք ցավով ենք արձանագրում, որ չնայած տարբեր ուղղություններով ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի կողմից չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները։ Բացի այդ, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ռազմական սադրիչ գործողություններ։

Այս փաստերի համադրումը ցույց է տալիս, որ իրավիճակը շարունում է չափազանց լարված մնալ, և մեր միջազգային բոլոր գործընկերները պիտի հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և պահպանելու Հարավային Կովկասում առկա փխրուն խաղաղությունը։

 

Հայկական կողմը, ինչպես և նախկինում, պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել՝ փոխընդունելի լուծումներ գտնելու և տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն  հաստատելու համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Միլանի ակադեմիայի ֆուտբոլի մանկապատանեկան ճամբարըՀայաստանում առաջին անգամ անցկացվում է Միլանի ակադեմիայի ֆուտբոլի մանկապատանեկան ճամբարը
Խնձորեսկը կարող է ստանալ արգելոց–թանգարանի կարգավիճակԽնձորեսկը կարող է ստանալ արգելոց–թանգարանի կարգավիճակ
«Այբ» դպրոց. կրթելով սերունդներ«Այբ» դպրոց. կրթելով սերունդներ
ԱրարատԲանկը ներկայացրեց «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» ֆիլմըԱրարատԲանկը ներկայացրեց «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» ֆիլմը
Ադրբեջանի նախագահը ավելացրել է Արցախի ժողովրդի ընտրված իշխանությունների վերաբերյալ ապօրինի պահանջները. Արցախի նախագահի մամուլի քարտուղարԱդրբեջանի նախագահը ավելացրել է Արցախի ժողովրդի ընտրված իշխանությունների վերաբերյալ ապօրինի պահանջները. Արցախի նախագահի մամուլի քարտուղար
Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը որոշել է տարվա լավագույն արձակագիրներին, բանաստեղծներին և դրամատուրգներինԳրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը որոշել է տարվա լավագույն արձակագիրներին, բանաստեղծներին և դրամատուրգներին
Փաշինյանի կողմից փաստաթղթի ստորագրումը հավասարազոր է Ադրբեջանին կանաչ լույս տալուն, որ անպատիժ կերպով ավարտին հասցնի Արցախը վերացնելու իր մտադրությունը. ՀԲԸՄՓաշինյանի կողմից փաստաթղթի ստորագրումը հավասարազոր է Ադրբեջանին կանաչ լույս տալուն, որ անպատիժ կերպով ավարտին հասցնի Արցախը վերացնելու իր մտադրությունը. ՀԲԸՄ
Փաշինյան. Առայժմ չկա խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ, որը կարելի լիներ ստորագրել ՔիշնեւումՓաշինյան. Առայժմ չկա խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ, որը կարելի լիներ ստորագրել Քիշնեւում
Սեպտեմբերի 1-ից Երևանի ճանապարհները վերջնականապես հրաժեշտ կտան ԳԱԶ մակնիշի միկրոավտոբուսներինՍեպտեմբերի 1-ից Երևանի ճանապարհները վերջնականապես հրաժեշտ կտան ԳԱԶ մակնիշի միկրոավտոբուսներին
Հայաստանում սկսվում է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման գործընթացըՀայաստանում սկսվում է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման գործընթացը
Ինչու փակված չէ Ինչու փակված չէ "անկլավների" հարցը. Դավիթ Տոնոյանը պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը
Ռուսաստանը մտադիր է իր հյուպատոսությունը բացել Հայաստանի Սյունիքի մարզումՌուսաստանը մտադիր է իր հյուպատոսությունը բացել Հայաստանի Սյունիքի մարզում
Հայաստանում ստեղծվում է  Հայաստանում ստեղծվում է  "Մայր Հայաստան" նոր շարժում
Փաշինյանն Էրդողանին շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբՓաշինյանն Էրդողանին շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Պաշտպանության նախարարությունը պարզում է Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների առևանգման հանգամանքներըՊաշտպանության նախարարությունը պարզում է Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների առևանգման հանգամանքները
Արցախի նախագահը հրամանագրեր է ստորագրել՝ համապատասխան ռազմական դրության պայմաններինԱրցախի նախագահը հրամանագրեր է ստորագրել՝ համապատասխան ռազմական դրության պայմաններին
Հայաստանում կանցկացվեն Թուրքմենստանի մշակույթի օրերՀայաստանում կանցկացվեն Թուրքմենստանի մշակույթի օրեր
Երևանում առաջին անգամ կընթանա նորաձևության տեսությանը և պատմությանը նվիրված միջազգային գիտաժողովԵրևանում առաջին անգամ կընթանա նորաձևության տեսությանը և պատմությանը նվիրված միջազգային գիտաժողով
Նախարար. այն բոլոր ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է իրականացվեն պատշաճ, որակով և սահմանված ժամկետումՆախարար. այն բոլոր ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է իրականացվեն պատշաճ, որակով և սահմանված ժամկետում
Քաղաքական գործիչ. Ժողովուրդը պետք է հաղթահարի ինքն իրեն և վերադարձնի պետականություն և հայրենիք ունենալու իր իրավունքըՔաղաքական գործիչ. Ժողովուրդը պետք է հաղթահարի ինքն իրեն և վերադարձնի պետականություն և հայրենիք ունենալու իր իրավունքը
Վարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել.  ՔԿ-ը զգուշացնում է քրեական պատասխանատվության մասինՎարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել.  ՔԿ-ը զգուշացնում է քրեական պատասխանատվության մասին
Մի խումբ անձինք, այդ թվում՝ Արցախի ոստիկանության աշխատակիցը, 44-օրյա պատերազմի ընթացքում զենք-զինամթերք են ձեռք բերել՝ դրանց հետագա իրացման նպատակովՄի խումբ անձինք, այդ թվում՝ Արցախի ոստիկանության աշխատակիցը, 44-օրյա պատերազմի ընթացքում զենք-զինամթերք են ձեռք բերել՝ դրանց հետագա իրացման նպատակով
Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակմանըՊետդեպարտամենտ.  ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակմանը
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները կհանդիպեն մեկ շաբաթ անց. ՊուտինՌուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները կհանդիպեն մեկ շաբաթ անց. Պուտին
Երևանն ակնկալում է, որ ադրբեջանական երկաթուղին ևս կբացվի Հայաստանի բեռների համար՝ Նախիջևանով, Ադրբեջանով. ՓաշինյանԵրևանն ակնկալում է, որ ադրբեջանական երկաթուղին ևս կբացվի Հայաստանի բեռների համար՝ Նախիջևանով, Ադրբեջանով. Փաշինյան
Մոսկվայում Փաշինյանն արձագանքել է, այսպես կոչված, Մոսկվայում Փաշինյանն արձագանքել է, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" մասին Ալիևի խոսքերին։ Վերջինս պատասխանել է "մեղադրանքին"
Հայաստանում Չեխիայի դեսպանությունը ժամանակավորապես դադարեցնում է Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումըՀայաստանում Չեխիայի դեսպանությունը ժամանակավորապես դադարեցնում է Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը
Արիզոնայի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքըԱրիզոնայի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը
Փորձել են Իրանից ապրանքների խոշոր խմբաքանակ ներկրել Հայաստան, իբր, ռուսական 102-րդ ռազմակայանի համար՝ առանց մաքսային վճարների վճարմանՓորձել են Իրանից ապրանքների խոշոր խմբաքանակ ներկրել Հայաստան, իբր, ռուսական 102-րդ ռազմակայանի համար՝ առանց մաքսային վճարների վճարման
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
Պուտինը Հայաստանը համարել է եվրասիական ինտեգրման գլխավոր շահառուՊուտինը Հայաստանը համարել է եվրասիական ինտեգրման գլխավոր շահառու
Շոյգուն Արեւմուտքին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին միջամտելու եւ Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու փորձերի համարՇոյգուն Արեւմուտքին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին միջամտելու եւ Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու փորձերի համար
Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ ՊՆՎ նիստիՍուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ ՊՆՎ նիստի
ԴԱՀԿԾ նախկին ղեկավարն անձամբ է ԱԱԾ տնօրենին զգուշացրել թմրամիջոցների խոշոր խմբաքանակի առկայության մասին. հայտարարությունԴԱՀԿԾ նախկին ղեկավարն անձամբ է ԱԱԾ տնօրենին զգուշացրել թմրամիջոցների խոշոր խմբաքանակի առկայության մասին. հայտարարություն
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև ուղիղ բանակցություններինԱՄՆ Պետդեպարտամենտ. Մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև ուղիղ բանակցություններին
ՀՀ վարչապետ. ես երբեք որևէ մեկին Հայաստանի տարածքով միջանցք չեմ խոստացել և կարող եմ դա ապացուցելՀՀ վարչապետ. ես երբեք որևէ մեկին Հայաստանի տարածքով միջանցք չեմ խոստացել և կարող եմ դա ապացուցել
Անկլավների վերաբերյալ դեռ ոչինչ որոշված չէ․ՓաշինյանԱնկլավների վերաբերյալ դեռ ոչինչ որոշված չէ․Փաշինյան
Մոսկվայում դժվարացել են մեկնաբանել ՀՀ-ից ՀԱՊԿ-ի հեռանալու վերաբերյալ ՀՀ վարչապետի խոսքերըՄոսկվայում դժվարացել են մեկնաբանել ՀՀ-ից ՀԱՊԿ-ի հեռանալու վերաբերյալ ՀՀ վարչապետի խոսքերը
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը խուսափել է պատասխանել Հայաստանից Ռուսաստանի հնարավոր հեռանալու մասին հարցինՌուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը խուսափել է պատասխանել Հայաստանից Ռուսաստանի հնարավոր հեռանալու մասին հարցին
ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցել
Հայաստանը բարելավել է իր դիրքերը Freedom House-ի Հայաստանը բարելավել է իր դիրքերը Freedom House-ի "Անցումային շրջանի երկրներ 2023" վարկանիշում
ՄՃԽ փորձագետ. Հայաստանը, նույնիսկ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ծրագիր չունիՄՃԽ փորձագետ. Հայաստանը, նույնիսկ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ծրագիր չունի
Հայաստանում «Պոկեր» խաղի ապօրինի կազմակերպման փաստեր են բացահայտվելՀայաստանում «Պոկեր» խաղի ապօրինի կազմակերպման փաստեր են բացահայտվել
Հայաստանի պաշտպանության նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերՀայաստանի պաշտպանության նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանն առաջարկել է առավել վիճահարույց հարցերի լուծման ուղիներ՝ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքի շրջանակումԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանն առաջարկել է առավել վիճահարույց հարցերի լուծման ուղիներ՝ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքի շրջանակում
Մայիսի 24-ը՝ «Անվտանգության օր» գծանցներումՄայիսի 24-ը՝ «Անվտանգության օր» գծանցներում
Արայիկ Հարությունյանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել ձեռնպահ մնալ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուվերաբերյալ որևէ գործողությունից և հայտարարությունիցԱրայիկ Հարությունյանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել ձեռնպահ մնալ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուվերաբերյալ որևէ գործողությունից և հայտարարությունից
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը գնահատական է տվել Երեւանում տեղի ունեցած հանդիպումներինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը գնահատական է տվել Երեւանում տեղի ունեցած հանդիպումներին
Թաթոյանը՝ «անկլավների» հանձնման մասին. Եթե չեք պատկերացնում, թե ինչ է կատարվելու Հայաստանի հետ, նայեք ինչ է տեղի ունենում Արցախի հետԹաթոյանը՝ «անկլավների» հանձնման մասին. Եթե չեք պատկերացնում, թե ինչ է կատարվելու Հայաստանի հետ, նայեք ինչ է տեղի ունենում Արցախի հետ
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերՀայաստանի ԱԽ քարտուղարն ու Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր
ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները կհավաքվեն Մինսկում՝ քննարկելու անվտանգության մարտահրավերներըՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները կհավաքվեն Մինսկում՝ քննարկելու անվտանգության մարտահրավերները
Հարավային Ամերիկայի, Ֆրանսիայի և Հունաստանի Հայ ազգային կոմիտեները դատապարտել են Փաշինյանի հայտարարություններըՀարավային Ամերիկայի, Ֆրանսիայի և Հունաստանի Հայ ազգային կոմիտեները դատապարտել են Փաշինյանի հայտարարությունները
Փաշինյանը և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարը քննարկել են իրավիճակը Լեռնային ՂարաբաղումՓաշինյանը և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունըՓաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը
«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ». Փաշինյանը համառորեն շարունակում է Արցախի հանձնման եւ հայկական պետականության կործանման հանցավոր ծրագիրը«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ». Փաշինյանը համառորեն շարունակում է Արցախի հանձնման եւ հայկական պետականության կործանման հանցավոր ծրագիրը
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն. Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար իրավունքը չի կարող զոհ դառնալ տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման փորձերինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն. Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար իրավունքը չի կարող զոհ դառնալ տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման փորձերին
Միրզոյանն ու Կոլոմինան քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցերՄիրզոյանն ու Կոլոմինան քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցեր
Լեւոն Զուրաբյան. Ալմա-աթյան հռչակագիրը Հայաստանը ստորագրել է 10 վերապահումներով, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի կողմից չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրաԼեւոն Զուրաբյան. Ալմա-աթյան հռչակագիրը Հայաստանը ստորագրել է 10 վերապահումներով, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի կողմից չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա
ՊԵԿ նախագահը հաղորդել է աննախադեպ ծավալի ուժեղագույն թմրամիջոցի ներկրման մասինՊԵԿ նախագահը հաղորդել է աննախադեպ ծավալի ուժեղագույն թմրամիջոցի ներկրման մասին
ԱԺ խոսնակ. Ես լիովին կիսում եմ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետի հնչեցրած հայտարարություններըԱԺ խոսնակ. Ես լիովին կիսում եմ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետի հնչեցրած հայտարարությունները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանում ստեղծվում է  Հայաստանում ստեղծվում է  "Մայր Հայաստան" նոր շարժում
Փաշինյանն Էրդողանին շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբՓաշինյանն Էրդողանին շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Քաղաքական գործիչ. Ժողովուրդը պետք է հաղթահարի ինքն իրեն և վերադարձնի պետականություն և հայրենիք ունենալու իր իրավունքըՔաղաքական գործիչ. Ժողովուրդը պետք է հաղթահարի ինքն իրեն և վերադարձնի պետականություն և հայրենիք ունենալու իր իրավունքը
Արցախի Ազգային ժողովը ողջ հայությանը կոչ է արել թույլ չտալ Հայաստանի իշխանությունների աղետալի քայլերըԱրցախի Ազգային ժողովը ողջ հայությանը կոչ է արել թույլ չտալ Հայաստանի իշխանությունների աղետալի քայլերը
Ռուբեն Վարդանյան. ես չգիտեմ, պարոն Փաշինյան, ինչքան եք մնալու ղեկավար, բայց ես ձեզ ասում եմ. դուք վտանգավոր բաներ եք անումՌուբեն Վարդանյան. ես չգիտեմ, պարոն Փաշինյան, ինչքան եք մնալու ղեկավար, բայց ես ձեզ ասում եմ. դուք վտանգավոր բաներ եք անում
Փաշինյանը բացել է Փաշինյանը բացել է "Օվերտոնի պատուհանը" և հայտնվել ծուղակում. ընդդիմադիր քաղաքագետ
Պաշտոնական Ստեփանակերտը ԵՄ ղեկավարությանը մեղադրել է Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերն անտեսելու համարՊաշտոնական Ստեփանակերտը ԵՄ ղեկավարությանը մեղադրել է Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերն անտեսելու համար
Շառլ Միշելը պատմել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին. արդյունքները Հայաստանի համար անմխիթար ենՇառլ Միշելը պատմել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին. արդյունքները Հայաստանի համար անմխիթար են
Ռուբեն Վարդանյանը հաղորդել է Արցախի անվտանգության և զարգացման ճակատի ստեղծման մասինՌուբեն Վարդանյանը հաղորդել է Արցախի անվտանգության և զարգացման ճակատի ստեղծման մասին
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցություն. մարդկության դեմ հանցագործություններին հակազդեցությունը կարևոր քայլ է ընդհանուր և իրավահավասար ապագա և սոցիալական աշխարհ կառուցելու համարԹուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցություն. մարդկության դեմ հանցագործություններին հակազդեցությունը կարևոր քայլ է ընդհանուր և իրավահավասար ապագա և սոցիալական աշխարհ կառուցելու համար
Ադամ Շիֆը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծ է պատրաստելԱդամ Շիֆը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծ է պատրաստել
Հայաստանն անվտանգության ճգնաժամ է ապրում, բայց այդ ճգնաժամն այսօր չի ստեղծվել․ՓաշինյանՀայաստանն անվտանգության ճգնաժամ է ապրում, բայց այդ ճգնաժամն այսօր չի ստեղծվել․Փաշինյան
Փորձագետ. Հանրային իմունիտետի լուրջ խնդիր ունեցող երկրում ընդդիմությունը պիտի կրկնակի, եռակի ավելի զգոն, մոբիլ ու պատասխանատու լինիՓորձագետ. Հանրային իմունիտետի լուրջ խնդիր ունեցող երկրում ընդդիմությունը պիտի կրկնակի, եռակի ավելի զգոն, մոբիլ ու պատասխանատու լինի
Հայաստանի ԱԳՆ-ը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և կանխել վերջինիս կողմից իրավիճակի հետագա էսկալացիանՀայաստանի ԱԳՆ-ը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և կանխել վերջինիս կողմից իրավիճակի հետագա էսկալացիան
Պետնախարար. Ադրբեջանցիները հայտարարում են, որ արցախցիները կարող են տուն վերադառնալ միայն այն բանից հետո, երբ ընդունեն ԱՀ քաղաքացիություն և համաձայնեն ինտեգրմանըՊետնախարար. Ադրբեջանցիները հայտարարում են, որ արցախցիները կարող են տուն վերադառնալ միայն այն բանից հետո, երբ ընդունեն ԱՀ քաղաքացիություն և համաձայնեն ինտեգրմանը