Արմինֆո. Կրեմլում մեկնաբանել են հայկական ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, թե ՌԴ-ն, իբր, ձգտում է հասնել Հայաստանի անդամակցությանը Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը։
"Ոչ, դա հերթական անհեթեթությունն է", - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն նման ծրագրեր ունի, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է ԱրմԻնֆո-ն, վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող "Հայկական Ժամանակ" օրաթերթը, որի գլխավոր խմբագիրը երկար տարիներ եղել է նա, այսօր հանդես է եկել "ծրագրային առաջնորդող հոդվածով"՝ այն մասին, թե "ինչ է ուզում Ռուսաստանը": Ըստ հոդվածի, որն ըստ ոճի, ինչպես կարծում են վերլուծաբանները, նման է հենց Փաշինյանի հեղինակությանը, «մեր տարածաշրջանում Ռուսաստանի ցանկությունները տեղավորվում են նրա գլոբալ ցանկությունների շղթայի մեջ, և Հայաստանն ու Ղարաբաղը նրա այդ ցանկությունների շղթայի մի օղակն են»։
Ինչպես նշվում է հոդվածում, Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ «Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը։ Գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը։ Վերջին գործիքի կիրառումը պատահական չէ և օգտագործվել է նաև նախկինում, զորօրինակ՝ 2016-ի պատերազմից առաջ և հետո։ Հայաստանը պետք է հնարավորինս խոցելի լինի, որ հնարավորինս պինդ գրկի Ռուսաստանին», - ասվում է հոդվածում։