Արմինֆո.Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, պորտուգալացի ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն այսօր ժամանել է Հայաստան: Իր այցի մասին ֆուտբոլիստը հաղորդել էր օրեր առաջ՝ տեսաուղերձով։
Հայաստանում համաշխարհային ֆուտբոլի աստղի գտնվելու օրակարգում է այցը երկրի iGaming խոշորագույն ընկերություններից մեկը՝ Digitain: Նշենք, որ այս տարվա հուլիսին ընկերությունը հաղորդել էր, որ Լուիշ Ֆիգուն միացել է Digitain-ին՝ որպես ապրանքանիշի դեսպան։