Արմինֆո. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը շատ կարեւոր է համարել Թուրքիայի ջանքերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, նա համապատասխան հայտարարություն է արել Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ: "Թուրքիայի ներդրումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ շահագրգիռ կողմերի հետ աշխատանքը շատ կարեւոր է ԵԱՀԿ-ի համար", - նշել է նա:
Ուշագրավ է, որ Թուրքիան երկիր է, որը բացահայտորեն մասնակցել է 2020թ. աշնանը Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիային, և թուրք բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հրապարակավ հաստատել են այդ փաստը ։ Անկարան դա արել է միջազգային հանրության լուռ թույլտվությամբ։ Ավելին, մինչ օրս պաշտոնական Անկարան ճնշում է գործադրում Երեւանի վրա՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միակողմանի ադրբեջանամետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։