Արմինֆո. Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ, հետեւում է դրա զարգացմանը եւ կողմերին զսպվածության կոչ է անում: Օգոստոսի 4-ին այդ մասին լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
"Իրոք, մենք շատ ուշադիր հետեւում ենք, մենք, բնականաբար, մտահոգված ենք իրավիճակի սրման առնչությամբ, մենք կողմերին զսպվածության, գլխավորը, հայտնի եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման կոչ ենք անում", - ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ին:
"Հայաստանի հետ տարբեր մակարդակների սերտ շփումները թույլ կտան պարզաբանել այն հարցերը, որոնք Երեւանն ունի Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ", - հավելել է Պեսկովը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հերթական սրացումը սկսվել է օգոստոսի 1-ի առավոտյան։ Ադրբեջանական ստորաբաժանումները չեն դադարեցնում սադրանքներն ու հրադադարի ռեժիմի խախտումները: Հակառակորդի գործողությունների արդյունքում Արցախի պաշտպանության բանակի 2 զինծառայող է զոհվել, 19 զինծառայող վիրավորվել է։ Հակառակորդը կիրառել է անօդաչու թռչող սարքեր և նռնականետեր: Նպատակը Բերձորից արցախցիների դուրս մղումն է։