Արմինֆո. Լաչինի միջանցքով Հայաստանի հետ Արցախի հաղորդակցությունն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջը ոչ իրավաչափ։ Նման դիրքորոշում ունի Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
"Արմենպրեսի"-ի հետ հարցազրույցում Գրիգորյանն, արձագանքելով Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում Արցախի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջոցով փոխանցել է Հայաստանի հետ այլ երթուղով հաղորդակցություն կազմակերպելու իր պահանջը, հիշեցրել է, որ ՀՀ վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է. "Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար": "Այս ընթացքում որոշակի աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ, սակայն համաձայնեցված ծրագիր դեռ չկա։ Ամեն դեպքում, Հայաստանը ոչ մի ծրագրի չի համաձայնել, ուստի Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ", - արձանագրել է նա ։ Գրիգորյանն արձանագրեց, որ, իրոք, Հայաստանն արդեն սկսել է իր տեղամասի կառուցումը, սակայն պետք չէ մոռանալ նոր երթուղու կառուցման ծրագրի մասին։ "Այո, այդ շինարարությունը արդեն սկսվել է, սակայն, ուշադրությթւն դարձրեք, որ եռակողմ հայտարարության մեջ նշվում է նոր երթուղու կառուցման ծրագիրը: Նման համաձայնեցված ծրագիր գոյություն չունի։ Հայաստանի Հանրապետությունն արդեն առաջարկել է եռակողմ ձևաչափով համաձայնեցնել և ստորագրել ծրագիրը և շարժվել առաջ՝ համաձայնեցված ժամանակացույցին և ճանապարհային քարտեզին համապատասխան։ Սա հենց այն է, ինչ նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ", - ամփոփել է նա։