Արմինֆո. Օգոստոսի 3-ին ՀՅԴ երիտասարդական թեւը բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ կապված ՀՅԴ Սփյուռքի ներկայացոիցիչների՝ Հայաստան մուտքն արգելու հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանություններն արգելել են սփյուռքահայ երեք գործիչների մուտքը երկիր ։ Խոսքը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի, Նիդերլանդներում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Մասիս Աբրահամյանի և Նիդերլանդներում ՀՅԴ երիտասարդական կազմակերպության ղեկավար Սյունե Աբրահամյանի մասին է ։ Անհնազանդության ակցիայի մասնակիցներն անթույլատրելի են համարել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում սեպ խրելու փորձերը: Ակցիայի ժամանակ մեղադրանք է հնչել Հայաստանի իշխանությունների հասցեին՝ նման գործողություններով ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու փորձի համար ։