Արմինֆո. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը քննադատել է ՄԱԿ-ի ԳԱ-ի նախագահ Աբդուլլահ Շահիդի գործողությունները, ով ջնջել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության մասին թվիթը:
"Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 33 երկի, այդ թվում՝ ԱՄՆ-ը։ ՄԱԿ-ը չպետք է խառնվի պատմությունից Թուրքիայի հրաժարմանը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլահ Շահիդն իրավացի չէր՝ հեռացնելով իր թվիթն ու կապիտուլացվելով Թուրքիայի ճնշման հանդեպ", - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրենկ Փալոնը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը Երևան կատարած այցի շրջանակում այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և այդ մասին գրառում կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: Սակայն, մի քանի ժամ անց նա հեռացրել է Հայոց ցեղասպանության մասին գրառումը, որն արվել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց անմիջապես հետո։
"Ծաղկեպսակ դրեցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ Հատուկ շնորհակալություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին և Հասմիկ Մարտիրոսյանին՝ թանգարանում էքսկուրսիայի համար", - ասվում էր Շահիդի հեռացված գրառման մեջ։
Նշենք, որ այդ առնչությամբ Twitter-ում դժգոհության ալիք էր բարձրացել հայ օգտատերերի շրջանում, նաեւ հեռացված գրառման սքրինշոթով բացասական մեկնաբանություններ են հայտնվել սոցցանցերում ՀՀ ԱԳՆ-ի հրապարակումների տակ: