Արմինֆո. Իրանն աջակցում է խաղաղության եւ անվտանգության հաստատման ջանքերին եւ "3+3" տարածաշրջանային ձեւաչափին: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Նա պարզաբանել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում երկու կողմերի միջեւ բանակցությունները բարիք կբերեն երկու երկրներին: "Մենք դեմ ենք տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների հանգեցնող ցանկացած գործողության", - նշել է Շամխանին:
Ինչպես հաղորդել է IRNA-ն, այսօր Երեւան են ժամանել Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին եւ Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը: Այցը տեղի է ունենում Կովկասյան տարածաշրջան շրջագայության շրջանակում։ Նախատեսվում է նրա հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի իր պաշտոնակցի հետ: Այցի օրակարգում է երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման եւ ընդլայնման ուղիների ուսումնասիրությունը: