Արմինֆո.: Ժամանակակից փուլում Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությունը լոկոմոտիվի դեր է խաղում ինտեգրացիոն գործընթացների ընդհանուր հոսքում։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Գրոդնոյում ընթացող Բելառուսի եւ Ռուսաստանի տարածաշրջանների 9-րդ համաժողովի լիակազմ նիստում իր տեսաուղերձում:
Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ միությունը մշակութային և տնտեսական միջպետական փոխգործակցության օրինակ է: "Այսօր հետխորհրդային տարածքի երկրները պետք է անկեղծորեն շահագրգռված լինեն միութենական պետության հետ մերձեցման հարցում, եթե, իհարկե, նրանք ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը։ Մենք համոզվեցինք, որ միայն միասնաբար կարելի է դիմակայել գլոբալ մարտահրավերներին", - ասել Է Լուկաշենկոն։
"Դեռեւս կասկածողները պետք է հասկանան, որ առանց շուտափույթ միասնության եւ համախմբման, միջպետական կապերի ամրապնդման եւ, պարզապես, նորմալ մարդկային հարաբերությունների, մենք վաղը կարող ենք չլինել", - հավելել է Բելառուսի նախագահը, հաղորդում Է ԲԵԼՏԱ-ն: