Արմինֆո. Ամեն տարի հունիսի 15-ին Հայաստանում նշվում է ՀՀ պետական դրոշի օրը։
Հայաստանի դրոշը Գերագույն խորհրդի կողմից ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 24-ին, իսկ 2006 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է "Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին" հատուկ օրենք, որի կապակցությամբ պետական դրոշի օրը պաշտոնապես նշվում է պետական տոն:
Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ եւ նարնջագույն հորիզոնական շերտերով, վերեւից ներքեւ իջնող, հավասարաչափ: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի պայքարը գոյատեւման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի ազատության եւ անկախության համար; կապույտը՝ խաղաղ երկնքի տակ ապրելու ժողովրդի կամքը;
նարնջագույնը՝ հայ ժողովրդի արարչական տաղանդն ու աշխատասիրությունը։
Դրոշն առաջին անգամ Հայաստանի պաշտոնական խորհրդանիշ է հռչակվել անկախության կարճ ժամանակահատվածում (1918-1921թթ.)։ Հայկական անկախ պետությունն իր պետական դրոշի համար ընտրել է Ռուբինյան տոհմի (Կիլիկիայի Թագավորություն) վերջին շրջանի գույները ՝ կարմիր, կապույտ և դեղին։ Գույների ընտրության վրա զգալի ազդեցություն են ունեցել նաև երիտասարդ Հանրապետության Ազգային ժողովում հայ ականավոր բանասեր Ստեփան Մալխասյանցի զեկույցի նյութերը։ Դեղինը միանգամից փոխարինվեց ծիրանագույնով, քանի որ կարմիր, կապույտ եւ ծիրանի համադրությունը, ինչպես կարծում էին, ավելի հաճելի էր տեսողական ընկալման համար: