Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան: Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետւթյան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ Երևանում աշխատանքային այցի շրջանակներում Լավրովը հանդիպումներ կունենա Միրզոյանի, ինչպես նաև ՀՀ նախագահի և վարչապետի հետ: Քննարկումների առանցքում կլինեն երկկողմ դաշնակցային հարաբերությունների հարցերը, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում ՝ ԵԱՏՄ - ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում փոխգործակցության ընդլայնումը, միջազգային հարթակներում համակարգման ամրապնդումը:
"Բացի այդ, նախատեսվում է մտքերի խորը փոխանակում անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ: Մենք գոհունակությամբ նշում ենք, որ հաշվի առնելով 2022 թվականին ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, երկկողմ շփումներն աչքի են ընկնում բարձր ինտենսիվությամբ", - ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հավելելով, որ Սերգեյ Լավրովը կմասնակցի հունիսի 10 – ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին: