Արմինֆո. Շվեդիայի կառավարությունը հետ է կանչել շվեդա-ադրբեջանական ընկերության ֆինանսավորման վերաբերյալ իր որոշումը, որն անցյալ տարի կազմակերպել էր "Ամեն ինչ ներառված է" շրջագայություններ դեպի Ադրբեջան։
Ինչպես «Թուիթերում» հաղորդել է շվեդ լրագրող Ռասմուս Կանբյոկը, ընկերությունը Շվեդիայի կառավարությանը դատի է տվել՝ սուբսիդավորման դադարեցման կապակցությամբ, սակայն շվեդական դատարանն Ադրբեջանին հայտարարել է հակաժողովրդավարական պետություն եւ մերժել է ընկերության գանգատը: