Արմինֆո. Ոստիկանությունը դիմադրության շարժման մասնակիցներին թույլ չի տալիս երթ անցկացնել։ Այն բանից հետո, երբ երթի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից Մաշտոցի պողոտայով շարժվել են դեպի Կորյունի փողոց, Կառավարության ընդունելությունների տան մոտ ոստիկանությունը փակել է ճանապարհը և թույլ չի տվել ցուցարարներին շարունակել ճանապարհը։
Ոստիկանությունը ոչ մի կերպ չի բացատրել իր այդ գործողությունները։ Մինչդեռ, հազարավոր քաղաքացիներ հորդառատ անձրևի տակ են մնացել ճանապարհի այդ հատվածում վանկարկելով. "Պայքար", "Առանց Նիկոլ Հայաստան":