Արմինֆո.2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանն արտահայտեց ժողովրդի կամքը՝ վերահաստատելով հավատարմությունը բարեփոխումների և ժողովրդավարության գծին, և այդ նպատակով Հայաստանին անհրաժեշտ է պատասխանատու, անկախ, բազմակարծիք, հուսալի մեդիաոլորտ։ Այդ մասին, այսօր՝ մայիսի 19-ին, "Հայկական ժողովրդավարություն" համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը։
Նա այդ առնչությամբ ընդգծել է, որ ԵՄ-ը պաշտպանում է ԶԼՄ-ների ազատությունը և բազմակարծությունը, որպես ժամանակակից ժողովրդավարության հիմք, եւ նրանց, ովքեր հնարավորություն է ընձեռում վարելու բաց ու ազատ քննարկումներ:
Ընդ որում, տիկին Վիկտորինը նաեւ նշել է, որ Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ քաղաքացիական հասարակություն, ինչը ժողովրդավարական համակարգի առանցքային բաղադրիչն է: "Քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը քաղաքականության եւ կառավարման բարեփոխումների մշակման գործում կարեւոր է Հայաստանի համար՝ քաղաքական բարեփոխումների հասնելու տեսանկյունից", - ընդգծել է դեսպանը:
Այնուամենայնիվ, ինչպես շարունակել է նա, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը դատապարտվում է։ Ակտիվիստները եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք առաջ են մղում ժողովրդավարական արժեքները եւ մարդու իրավունքները, դարձել են հարձակումների եւ դատապարտումների թիրախ:
"Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ընտրովի չէ։ Դուք չեք կարող ընտրել միայն այն, ինչ ձեզ դուր է գալիս: Դուք պետք է ունենաք բոլոր ազատությունները, առանց կողմնակալության եւ սահմանափակումների, ինչպիսիք են՝ ռասայական, ազգային, սոցիալական, կրոնական, մաշկի գույնի, եւ ուրիշներ: Հետևաբար, մենք բոլորս պետք է աջակցենք մարդու իրավունքների պաշտպաններին, ովքեր ակտիվ են այս երկրում։ Մենք պետք է համալիր մոտեցումներ ունենանք մարդու իրավունքների ապահովման հարցում։ Մենք ունենք իրավական շրջանակների, օրենքի կիրառման անհրաժեշտություն։ Բոլորը հավասար են օրենքի առաջ", - ասել է նա։
Նա նաև կարևորել է փոխզիջումները, հանրային քննարկումները, խաղաղ լուծումների համատեղ որոնումը՝ բացառելով ագրեսիայի տարբեր կարգախոսներն ու լեզուն: "Ժողովրդավարությունը շարունակական գործընթաց է։ CEPA-ի (գործընկերության պայմանագիր) շրջանակներում ԵՄ-ը Հայաստանին աջակցում է ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ամրապնդման գործում, որպեսզի միասին ստեղծենք բարենպաստ անվտանգ ու խաղաղ միջավայր Հայաստանի բոլոր բնակիչների համար>, - եզրափակել է նա:
Նշենք, որ իրավապահները ընդդիմադիր պատգամավորներին եւ լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել "Հայկական ժողովրդավարություն" համաժողովին։ Խորհրդարանականները հայտարարել են, որ մտադիր են համաժողովում ներկայացնել երկրում ժողովրդավարության հետ կապված իրական իրավիճակը: Իրավապահների հետ բանակցություններից հետո վերջիններիս հաջողվել է մտնել հյուրանոցի շենք, սակայն նրանց արգելել են մտնել դահլիճ, որտեղ ընթացել է միջոցառումը։