Արմինֆո.Պատերազմի 76 օրերի ընթացքում Ուկրաինայի հայերի միությունը կարիքավորներին տրամադրել է ավելի քան 500 տոննա մարդասիրական օգնություն: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ուկրաինական քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանը։
"Պատերազմի ժամանակ շատ մեկենասներ և բարերարներ այնքան էլ չեն գովազդում իրենց գործունեությունը, և իրական հայրենասերների համար դա բնական է, բայց իմ մեդիական հետաքրքրասիրությունը հաղթեց, և ես իմացա, թե ինչ ծավալի օգնություն է ցուցաբերել Ուկրաինայի հայերի միության ղեկավարությունը: Իսկ դա մասշտաբներով համադրելի է մի ողջ պետության օգնության ծավալի", - նշել է քաղաքագետը։
Նրա հավաստմամբ, բացի 500 տոննա հումանիտար բեռից, ՈՒՀՄ-ը մեծ քանակությամբ համազգեստներ, տեխնիկական եւ տրանսպորտային միջոցներ է գնել Ուկրաինայի պաշտպանների համար: "Եվ դա՝ չհաշված տարածաշրջանային համայնքների մարդասիրական օգնությունը, իսկ այնտեղ մասշտաբները նույնպես մեծ են։ Կա նաեւ կամավորական օգնություն եւ այլն", - նշել է Հակոբյանը։