Արմինֆո.Երեւանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Այդ մասին հաղորդել է Երեւանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթեւ Խաչատրյանը։
Նա, մասնավորապես, նշել է, որ առավոտից լրացուցիչ գործարկվել է մետրոյի 3 վագոն, որոնք ուղևորվել են յուրաքանչյուր 5 րոպեն մեկ։ Այս փուլում գծի վրա գործում է լրացուցիչ 2 շարժակազր։ Գնացքների ժամանումների միջեւ ժամանակը 6 րոպե է: Մետրոպոլիտենի աշխատանքի ռեժիմի փոփոխությունը պայմանավորված է ընդդիմության դիմադրության շարժումով, որի մասնակիցներն առավոտյան ժամը 08.30-ից փակել են քաղաքի մոտ 30 խաչմերուկներ, գործնականում, կաթվածահար անելով երթևեկությունը քաղաքի կենտրոնում: Ներկայում բոլոր ճանապարհները բաց են, երթևեկությունն իրականացվում է անխափան։