Արմինֆո.Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների դիակների նույնականացման գործընթացն ավարտվել է։ Այդ մասին հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ դրա հետ կապված բոլոր գործընթացները ավարտվել են մոտ 7-8 ամիս առաջ։ "Փորձաքննության հերթեր վաղուց չկան", - ընդգծել Է նախարարը:
Գերատեսչության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ եղել են դեպքեր, երբ դիակների նույնականացման համար Առողջապահության նախարարությունը ներգրավել է միջազգային մասնագիտացված կառույցների: Մասնավորապես, Ավանեսյանի խոսքով, Հոլանդիա է ուղարկվել շուրջ 100 նմուշ, որոնց հետազոտության արդյունքներն արդեն ամփոփված են: Ընդ որում, նա ափսոսանքով նշել է, որ որոշ զինծառայողների աճյուններ այդպես էլ չեն կարողացել նույնականացնել՝ խիստ վնասված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ 2020թ.սեպտեմբերի 27-ից մինչեւ 2021թ. փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում դատաբժշկական փորձաքննություն է անցել 3 577 զինծառայողի աճյուն: