Արմինֆո. Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Իրանի նրա պաշտոնակից Խոսսեին Ամիր Աբդոլահիանի հետ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ՝ ներառյալ առաջիկա քաղաքական շփումների բովանդակությունը:
Նախարարները քննարկել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված իրավիճակը՝ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին Վիեննայում վերսկսված "միջուկային գործարքի"՝ ի սկզբանե հաշվեկշռված կոնֆիգուրացիայով լիարժեք իրականացման վերականգնման շուրջ բանակցությունների ութերորդ փուլի համատեքստում, որն արժանացել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հավանությանը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին։
Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների, այս շաբաթ տեղի կունենա Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի այցը Ռուսաստան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ռաիսիի բանակցությունների օրակարգում են երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ: