Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի "Չանքայա" նստավայրում ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, ուշադրությունը հրավիրել է Հարավային Կովկասի իրավիճակի վրա ՝ Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ռազմական ագրեսիայի արդյունքների լույսի ներքո:
Նա հիշեցրել է, որ պատերազմի արդյունքում Անկարան սկսել է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց, համոզմունք հայտնելով, թե՝ «որպեսզի ձեռնարկված քայլերը սպասված արդյունք տան, կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հնարավորություն»:
"Անկարան հուսով է, որ 2022 թվականին ԵՄ-ը կձերբազատվի ռազմավարական կարճատեսությունից եւ ավելի վճռական քայլեր կձեռնարկի Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման ճանապարհին", - ամփոփել է թուրք առաջնորդը:
Հարկ է նշել, որ վաղը Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման նպատակով: Թուրքական կողմից բանակցությունները վարելու է փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը, հայկական կողմից՝ երիտասարդ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։